50 cent-ն ավելի քան յոթ միլիոն դոլար է վաստակել բիթքոինի շնորհիվ

12:04   24 հունվարի, 2018

50 cent-ը գիտի՝ ուր և ինչպես ներդնել գումարներ։ Մի քանի տարի առաջ, երբ կրիպտոարժույթ հասկացությունը դեռ նոր էր ձևավորվում, հանրահայտ ռեփերը ներդրումեր է կատարել բիթքոինի մեջ։

TMZ-ը գրում է, որ 2014-ին երաժիշտը թողարկել է իր Animal Ambition ալբոմը, որը վաճառել էր նաև բիթքոինով։ Մեկ ձայնասկավառակն այն ժամանակ մեկ բիթքոին արժեր։ Երգիչը վաճառել էր 700 ձայնասկավառակ, և ստացած 700 բիթքոինը մնացել էր նրա հաշվի վրա, ու հիմա փաստացի նրան միլիոնավոր դոլարների եկամուտ է բերել (7-8.5 մլն․ դոլար)։

Պարբերականը ենթադրում է, որ բիթքոինի փոխարժեքի տատանման պատճառով 42-ամյա ռեփերը, ըստ երևույթին, շուտով կկանխիկացնի կրիպտոարժույթը՝ դրանք փոխակերպելով դոլարի։

 



© NEWS.am STYLE