Գարիկ Մարտիրոսյանի կինը պարզաբանել է՝ հեշտ է հումորիստի հետ ապրելը, թե՝ ոչ

13:34   24 հունվարի, 2018

Ժաննա Լեւինան եւ Գարիկ Մարտիրոսյանը շատ ակտիվ են Instagram-ում։ Ժաննան իր էջում հրապարակել է Գարիկի «լուրջ» լուսանկարը եւ գրել.

«Ինձ հաճախ են հարցնում՝ հումորիստի հետ ապրելը հե՞շտ է։ Ինձ համար՝ այո, իսկ նրա համար՝ ոչ»,- նշել է Ժաննան։

Ի դեպ, Գարիկը երեկ հայտնել էր, որ իր թիմը հաղթել է КВН անդամների միջեւ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» առաջնությունում, նաեւ հարց էր ուղղել իր բաժանորդներին։

«Հարց (այստեղ հնչում է կոչնազանգը ու դահլիճում լարված լռություն է սկսվում )՝ ինժեներներն այս հարցին միանշանակ չեն պատասխանում, նրանք պարզապես վստահեցնում են, որ այս առարկան կրկնակի մեծ է, քան պետք է։ Ի՞նչ է սեւ արկղում։ Րոպեն սկսվեց։ Սպասում եմ Ձեր տարբերակներին»,- գրել էր Գարիկը:

Իսկ հիմա նա հրապարակել է ճիշտ պատասխանը՝ գրելով.

«Սիրելի բաժանորդներ։ Դուք բոլորդ այնքան խելացի եք ու այնքան ճիշտ պատասխաններ եք ուղարկել ինժեներների մասին հարցին (ճիշտ պատասխանը բաժակն է)։ Այդ դեպքում եւս մեկ հարց կտամ ձեզ։ Ուշադրություն` հա՛րցը. 18-րդ դարում անգլիացիները Չինաստան են բերել նվեր չինացի կայսրի համար, սակայն չինացիները հրաժարվել են նվերից։ Նրանք ասել են անգլիացիներին, որ, ըստ չինական էթիկետի, ոչ ոք չի կարող կայսրից բարձր նստել։ Իսկ ի՞նչ նվեր էր դա։

P.S. Պարտադիր պատճառաբանեք ձեր պատասխանը»:



© NEWS.am STYLE