Փարիզի Նորաձեւության շաբաթ. Alexandre Vauthier-ի ցուցադրությանը Բելլա Հադիդի զգեստը սահել է՝ բացելով կուրծքը

14:41   24 հունվարի, 2018

Փարիզում շարունակվում է Նորաձեւության շաբաթը, ու երեկ ցուցադրվել է Alexandre Vauthier-ի գարուն/ամառ հավաքածուն։

Շոուի առաջատար մոդելը Բելլա Հադիդն էր։ Նրա զգեստը մի քիչ սահել ու բացել էր մոդելի կուրծքը․․․

Չնայած դրան՝ 21-ամյա մոդելը հպարտորեն քայլում էր պոդիումով:

Ֆեշն շոուի նշանակալի աքսեսուարը արեւապաշտպան ակնոցն էր, որը Վոտյեն ստեղծել է Ալան Միքլիի հետ միասին:

Չնայած այն իր ոճով «Մատրիցա» ֆիլմն էր հիշեցնում, բայց դա էլ էր հատուկ հմայք հաղորդում հավաքածուին։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AFP, Getty,WWD, REX, Shutterstock



© NEWS.am STYLE