Փարիզի Նորաձեւության շաբաթ․ Givenchy-ի շքեղ ցուցադրությունը

17:04   24 հունվարի, 2018

Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Նորաձեւության շաբաթվա շրջանակում, շարունակվում են նորաձեւության տների ցուցադրությունները, եւ այժմ Givenchy-ի գարուն/ամառ հավաքածուն դիտելու հերթն է:

Ի դեպ, այս հավաքածուն շատ հետաքրքիր է նաեւ նրանով, որ ֆրանսիական ապրանքանիշի նոր կրեատիվ տնօրեն Կլեր Ուեյթ Քելլերի ղեկավարությամբ ստեղծված երկրորդ հավաքածուն է։

Կլերի նոր հավաքածուն դարձել է «ամենաիրատեսականներից» մեկը, քանի որ հավաքածուի հագուստը ներկայացվելու է բուտիկներում՝ քիչ թե շատ հասանելի գներով. այս միտումը հետզհետե տարածվում է նորաձեւության ինդուստրիայում։

Ֆրանսիական նորաձեւության տան դիզայների կարծիքով՝ եկել են նոր ժամանակներ՝ կինը կարող է լինել ուժեղ ու ազդեցիկ ցանկացած հագուստով, ու դրա համար կոստյում պետք չէ։

Նոր հավաքածուի մեջ գերիշխում են գրադիենտը, ջայլամի փետուրները, համեստ, բայց շատ կանացի երկարափեշ զգեստները, բազմաշերտ ու ծավալուն կիսաշրջազգեստները։

Աղբյուրը՝  Vogue, Spletnik

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE