«Գիտակցությունը կորցրել էր եւ երկար ժամանակ ուշքի չէր գալիս». Անուշկա Մարգարյանը՝ Ժաննա Բուտուլյանի առողջական վիճակի մասին

14:08   24 հունվարի, 2018

Այսօր դերասանուհի Ժաննա Բուտուլյանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նրան ներարկում են կատարում: Ժաննայի հրապարակումն անհանգստացրել է երկրպագուներից շատերին, որոնք փորձում էին կռահել, թե ինչ է պատահել իրենց սիրելի դերասանուհուն:

Հարցը պարզաբանելու համար NEWS.am STYLE-ը փորձեց կապ հաստատել Ժաննայի հետ, սակայն վերջինս չպատասխանեց հեռախոսազանգին, որից հետո կապվեցինք Ժաննայի մտերիմ ընկերուհու՝ դերասանուհի Անուշկա Մարգարյանի հետ: Մեզ հետ զրույցում Անուշկան նշեց, որ արդեն զրուցել է Ժաննայի մայրիկի հետ, որը տեղեկացրել է, որ դերասանուհին մոտ մեկ ժամ առաջ իրեն վատ էր զգացել եւ գիտակցությունը կորցրել էր.

«Ժաննան այսօր իրեն վատ է զգացել եւ ուշաթափվել: Երկար ժամանակ չեն կարողացել նրան գիտակցության բերել, բայց, փառք Աստծո, արդեն գիտակցության է եկել: Համեմատաբար իրեն լավ է զգում»,-նշեց Անուշկան՝ հավելելով, որ Ժաննան այժմ տանն է, իսկ թե ինչն է եղել դերասանուհու վատ ինքնազգացողության պատճառը, պետք է պարզեն բժշկական հետազոտությունից հետո:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE