50-ամյա Պամելա Անդերսոնը տեղափոխվել է Ֆրանսիա՝ իր սիրեցյալ Ադիլ Ռամիի մոտ

23:14   24 հունվարի, 2018

50-ամյա Պամելա Անդերսոնի և մարոկոնյան ծագմամբ 32-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ադիլ Ռամիի սիրավեպի մասին հասարակությունն իմացավ նախորդ տարվա հունիսին: Ու թեև Պամելան և Ադիլը տևական ժամանակ է միասին են, սակայն մինչև վերջերս առանձին էին ապրում՝ Ադիլն ապրում էր Մարսելում, Պամելան՝ Լոս Անջելեսում: Բայց վերջերս 50-ամյա դերասանուհին տեղափոխվել է ֆուտբոլիստի մոտ՝ լքելով Խաղաղ Օվկիանոսի ափին գտնվող իր արևոտ քաղաքը:

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ դերասանուհին ընկերոջ մոտ է տեղափոխել նաև իր Զուզու մականունով ոսկեգույն շնիկին: Իսկ նրա դեռահաս որդիները՝ 20-ամյա Դիլանը և 21-ամյա Բրենդոնը, մնացել են ԱՄՆ-ում, թեև հաճախակի այցելում են մորը:

Ակնհայտ է, որ ֆուլտբոլիստին ամենևին չի մտահոգում իր և Պամելայի միջև տարիքային տարբերությունը: Մեկ առիթով նա ասել է, որ Պամելան տարիք չունի և մշտապես ձգտում է փրկել աշխարհը և որ տարիքն իրենց համար խնդիր չէ:

Առաջին անգամ սիրահար զույգին լրատվամիջոցների ներկայացուցիչները նկատեցին նախորդ տարվա հունիսին՝ Նիցցայի ռեստորաններից մեկում, որտեղ Պամելան և Ադիլը նախաճաշում էին ընկերների հետ: Սիրահարներն այդ ժամանակ դեռ թաքցնում էին իրենց զգացմունքները օտարների աչքից, բայց շոու-բիզնեսի ոլորտը լուսաբանող լրագրողների աչքից չէր վրիպել այն փաստը, որ աստերը չափազանց ջերմ են միմյանց հետ: Ավելի ուշ նրանց ենթադրությունները հաստատվեցին:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝Getty, GCImages, Coleman Ryner, REX, Shutterstock



© NEWS.am STYLE