«Ներսս սիրո կուտակում է». Անժելա Սարգսյան

12:46   25 հունվարի, 2018

Անժելա Սարգսյանը փոխել է սանրվածքը։ Վերջին շրջանում շիկահեր վարսերով աչքի ընկնող դերասանուհին մգեցրել է դրանք, ինչպես նաեւ՝ նոր կտրվածք արել։

Instagram-ի իր էջում  Անժելան նոր լուսանկար է հրապարակել, որն ուղեկցել է խորհրդավոր գրառմամբ.

«Սիրում եմ, երբ ներսս սիրո կուտակում է եւ ամեն գործողությանս մեջ այն արտահայտվում է»,- գրել է 35-ամյա դերասանուհին։

Հիշեցնենք, որ Անժելա Սարգսյանը վերջերս դստեր հետ այցելել էր Հոլիվուդում գտնվող Universal Studio: 



© NEWS.am STYLE