Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը՝ Փարիզում Valentino-ի էպատաժային ցուցադրության պոդիումին

13:07   25 հունվարի, 2018

Ֆրանսիայում Նորաձևության շաբաթը շարունակվում է, ու մենք այսօր Ձեր ուշադրությանն ենք հրավիրում Valentino-ի գարուն/ամառ 2018 հավաքածուի ցուցադրությանը, առավել ևս, որ հավաքածուի ցուցադրությունը շատ էպատաժային է ստացվել, ու առավել ևս, որ որպես առաջատար մոդել, պոդիում է բարձրացել Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը՝ Քայա Գերբերը, ու առավել ևս, որ ապրանքանիշի դիզայներ Պիերպաոլո Պիչոլիի ստեղծած մոդելները ստիպել են ֆրանսիական մամուլին անդադար խոսել նրա մասին։

Փարիզում նորաձևության շաբաթը միշտ անցկացվում է մինչև «Օսկարի» արարողությունը, ինչը աստղերին հնարավորություն է տալիս ուսումնասիրել դիզայներների ստեղծած հավաքածուներն ու իրենց դուր եկած անսամբլն ընտրել կարմիր գորգուղու արարողության համար։

Մոդելին ու նրա գործընկերներին դիտելու էին եկել Քեյթ Հադսոնը, Դոնաթելա Վերսաչեն եւ այլք։

Իզաբել Գուլար

Քեյթ Հադսոն

Դոնաթելա Վերսաչե

Վալենտինո Գարավանի

Օլիվիա Պալերմո

Շեյլին Վուդլի

Ինչ վերաբերում է բուն հավաքածուին, Պիչոլին առաջարկում է վերադարձնել 80-ականների գլամուրային նրբագեղ կերպարները։

 Ացբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty, REX, Shutterstock, WWD



© NEWS.am STYLE