38-ամյա Քորթնի Քարդաշյանն իր 24-ամյա սիրեկանի հետ զվարճանում է Մեքսիկայում

15:29   25 հունվարի, 2018

Քորթնի Քարդաշյանը հազվադեպ, բայցևայնպես հրապարակում է կրքոտ լուսանկարներ իր Instagram-ում՝ կամ նախկին բոյֆրենդ, իր երեք երեխաների հայր Սքոթ Դիսիքին զայրացնելու, կամ էլ իր ներկա սիրեկանի՝ Յունես Բենջիմի կրքերը բորբոքելու համար։

Եվ այսպես, սիրահարները Մեքսիկա են ուղևորվել՝ հանգստանալու, որտեղ 38-ամյա հեռուստաաստղին լուսանկարել է նրա 24-ամյա սիրեկանը, և այդ լուսանկարն արագ հայտնվել է հայուհու Instagram-ում։

Մինչ այդ նրա քույրը՝ Քիմ Քարդաշյանը, արդեն հասցրել է հերքել չորրորդ երեխան ունենալու ցանկության մասին լուրերը։   

Իր Twitter-ում Քիմը գրել է՝ «Fake news» (կեղծ լուրեր են)։

 



© NEWS.am STYLE