Համադասարանցիները ծաղրում էին ավելորդ քաշ ունեցող աղջկան. նրան օգնության հասավ մայրը (ֆոտո)

16:06   25 հունվարի, 2018

NEWS.am STYLE-ը շարունակում է ուսումնասիրել սովորական մարդկանց ամենատարօրինակ, երբեմն՝ սարսափելի, երբեմն էլ՝ հուզիչ պատմությունները... Այսօր ներկայացնում ենք շատ արդիական մի թեմա, ինչի պատճառով հաճախ մարդիկ հայտնվում եմ հուսահատության գրկում ու դիմում ծայրահեղ քայլերի...

Դպրոցում լինես, համալսարանում, թե աշխատավայրում, ծաղրի դրսեւորումների ականատես կարող ես դառնալ ամեն օր: Համացանցի եւ սոցիալական ցանցերի զարգացման պատճառով էլ մարդկանց ծաղրելն ավելի դաժան մակարդակների է հասել:

Այսպես, օրինակ, միջնակարգ դպրոցի աշակերտուհի Բեյլին օրերս սեփական  մաշկի վրա է զգացել, թե որքան դաժան կարող են լինել մարդիկ, երբ նրանք ցանկանում են ծաղրել որեւէ մեկին:

Աղջիկը տվյալ օրը որոշել էր դպրոց գնալ իր սիրելի զգեստով: Բեյլին, սակայն, ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունի, այդ պատճառով էլ համադասարանցիների շրջանում ծիծաղ է առաջացրել նրա այդ օրվա տեսքը: Նրանցից շատերը գաղտնի լուսանկարել են աղջկան եւ լուսանկարը տեղադրել սոցիալական ցանցերում, որտեղ էլ նրան ծաղրի են ենթարկել: Այդ ամենը տեսել է նաեւ Բեյլին: Հուսահատված աշակերտուհին որոշել է անմիջապես գրել մայրիկին եւ խնդրել, որպեսզի իր համար այլ հագուստ բերի:

Օգտատերերից շատերին հիացրել է նրա մայրիկի արձագանքը: Սկզբում նա փորձել է ճշտել, թե ինչ է պատահել դստերը՝ նշելով, որ չգիտի՝ արդյոք կկարողանա՞ ժամանակ գտնել ու գնալ, բայց երբ իմացել է, որ նրան ծաղրի են ենթարկում եւ նեղացնում, մի քանի րոպեների ընթացքում կատարել է դստեր խնդրանքը՝ հասնելով դպրոց եւ տանելով այն ամենն, ինչ նա ցանկացել էր:

Այս պատմությունը հասանելի է դարձել շատերին, ինչից հետո Twitter-ի մի շարք օգտատերեր սոցիալական կայքում կոչ են արել վերջ դնել մարդկանց ծաղրելու սովորությանը:

Աղբյուրը՝ Mirror.co.uk



© NEWS.am STYLE