Մերիլ Սթրիփը կնկարահանվի «Մեծ փոքր սուտ» սերիալի երկրորդ եթերաշրջանում

16:29   25 հունվարի, 2018

Սա պարզապես վերջին ժամանակաշրջանի ամենափայլուն սերիալներից մեկն է։ Այնտեղ իրենց դերակատարումներով փայլում են Նիկոլ Քիդմանը, Ռիզ Ուիզերսփունն ու Ալեքսանդր Սկարսգարդը։

Սերիալը, որն անցած տարի է թողարկվել, հասցրել է բազմաթիվ մրցանակներ ստանալ եւ հաստատ հավակնում է «Օսկարի», կունենա երկրորդ եթերաշրջան, որտեղ Նիկոլին եւ Ռիզին կընկերակցի Մերլի Սթրիփը։

Ինչպես գրում է Daily Mail-ը, 68-ամյա դերասանուհին կատարելու է փաստաբան Փերի Ռայթի (որի դերում նկարահանվում էր Ալեքսանդր Սկարսգարդը ու որին առաջին եթերաշրջանի վերջում սպանել են) մոր՝ Մերի Լուիզա Ռայթի դերը։ Մերիի հերոսուհին հետաքննելու է որդու սպանությունը։

Սթրիփը ստանալու է մոտ 800 հազար դոլար՝ յուրաքանչյուր դրվագի համար։

HBO ալիքը հայտնել է, որ սերիալի երկրորդ մասի ռեժիսորն է լինելու Անդրեա Առնոլդը, իսկ յոթ դրվագների սցենարի հեղինակը Դևիդ Քելլին է։



© NEWS.am STYLE