Ինչպես կարող են կանայք վերականգնել իրենց էներգիան

22:08   25 հունվարի, 2018

Թափել ավելորդ հնոտիները:

Աչքի անցկացնել զգեստապահարանը. դեն նետել այն ամենը, ինչ չեք կրում, ձեզ դուր չի գալիս, չի սազում:  

Աչքի անցկացնել դիմահարդարումը:

Աչքի անցկացնել սպասքը. դեն նետել կոտրված ծայրերով, մաշված հատակով ամեն ինչ, այն ամենը, ինչ դուր չի գալիս եւ չի ներշնչում: 

Աչքի անցկացնել սեփական զարդերը եւ բիժուտերիան:

Աչքի անցկացնել տնային տեքստիլը՝ անկողնային սպիտակեղենը, սրբիչները: 

Համակարգչից հեռացնել ավելորդ ֆայլերը:  

Մեկ օր անցկացնել առանց համացանցի:

Փոխել անկողնու սպիտակեղենը:

Մեկ օր անցկացնել առանց համակարգչի:

Մեկ օր անցկացնել առանց սոցցանցերի:

Հեռացնել հին հեռախոսահամարները կամ սոցցանցերի այն «ընկերներին», որոնց հետ չեք շփվում:

Հրաժարվել այն առաջարկից, որը ձեզ դուր չի գալիս: 

Դադարել շփվել այն մարդկանց հետ, որոնց հետ շփումից հետո ձեզ վատ եք զգում: 

Թողնել ատելի աշխատանքը:

Դեն նետել այն ամենը, ինչը ձեզ հիշեցնում է նախկին տղամարդկանց: 

Տան հատակը լվանալ:

Բնակարանի դիզայն մտածել:

Լվանալ պատուհաններն ու հայելիները:

Լվանալ սպասքը, հատկապես եթե ձեր ներսում չարություն կամ վիրավորանք կա: 

 

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE