Արփի Գաբրիելյանը՝ Ֆրեզնոյում Վիլյամ Սարոյանի արձանի մոտ

01:13   26 հունվարի, 2018

Երգչուհի, դերասանուհի և հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի էջում Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքից: Դերասանուհին լուսանկարվել է հայազգի ամերիկացի հանրահայտ գրող Վիլյամ Սարոյանի կիսադրու կողքին և նկարը մակագրել գրողի հայտնի տողերով՝ Կուզեի՛ տեսնել այս աշխարհի վրա որեւէ ուժ, որ բնաջնջե այս սերունդը…

Մինչ այդ Արփի Գաբրիելյանը լուսանկարներ էր հրապարակում Մեքսիկայի արևային ծովափերից, որտեղ նա հանգստանալու էր մեկնել դերասանուհի Մարջան Ավետիսյանի հետ, ինչպես նաև Լոս Անջելեսից, որտեղ հունվարի 21-ին երգչուհին հայկական էստրադայի մի շարք աստղերի հետ ներկայացել է Երգ Հայաստանի համերգային շուո ծրագրով:



© NEWS.am STYLE