Ինչու չեք կարողանում նիհարել, թեև հետևում եք բոլոր խորհուրդներին. 7 հիմնական պատճառ

17:07   29 հունվարի, 2018

Թեև դուք հետևողականորեն հաշվում եք սննդի կալորիաները, հրաժարվում քաղցր, յողոտ մթերքներից, անհրաժեշտ քանակությամբ ջուր եք խմում, հաճախում եք մարզասրահ, սակայն ձեզ այդպես էլ չի հաջողվում նիհարել: Մասնագետները նշում են 7 հիմնական պատճառ, թե ինչու անգամ ամենաարդյունավետ խորհուրդներին հետևելիս նիհարելը շատերի համար երազանք է մնում:

Բնականաբար, ձեր սննդակարգում ներառում եք յուղազերծված մթերքներ

Անկասկած խանութում դուք միշտ յուղազերծ կամ յուղի քիչ պարունակությամբ կաթնամթերք եք գնում: Սակայն պարզվում է, որ անյուղ մթերքն ավելի համեղ դարձնելու համար արտադրողները դրանցում ավելի շատ շաքար են ավելացնում, քան սովորական կաթնամթերքի մեջ: Իսկ շաքարը նիհարող մարդու առաջին թշնամին է: Հենց ածխաջրերն են նպաստում օրգանիզմում ճարպի կուտակմանը:

Նախաճաշին ածխաջրեր եք օգտագործում

Դուք վստահ եք, որ բարդ ածխաջրերը, որոնք պարունավում են, օրինակ,  վարսակի փաթիլների կամ այլ շիլաների մեջ, շատ ավելի օգտակար է նախաճաշին օգտագործել: Ձեզ հավատացրել են, որ դրանց շնորհիվ հագեցվածության զգացողությունը շատ ավելի երկար կպահպանվի, քան այլ բաղադրիչներով սնվելու դեպքում: Բայց դա այդպես չէ: Մասնագետները խորհուրդ են տալիս՝ եթե ցանկանում եք նիհարել, նախաճաշին միայն սպիտակուցներ կերեք, քանի որ սպիտակուցը մարսելու համար օրգանիզմից շատ ավելի էներգիա և ժամանակ է պահանջվում: Իսկ ճաշին կարող եք հնդկաձավար ուտել:

Ձեր ընտրած վարժություններն արդյունավետ չեն

Աշխույժ շարժում պահանջող վարժությունների փոխարեն, որոնց ժամանակ էլ հենց այրվում է օրգանիզմում կուտակված ճարպը, դուք նախընտրում եք մարզասրահում ուժային վարժություններ կատարել: Սակայն ֆիզիկական նման ծանրաբեռնվածության դեպքում ձեր մկանները մեծանում են, հետևաբար ավելանում է մարմնի քաշը, իսկ ճարպը չափազանց դանդաղ է յուրացվում: Ավելի լավ է նիհարելու համար զբաղվել վազքով, լողով, մարմնամարզությամբ:

Ձեր սննդակարգում սոյա եք ներառում

Դիետիկ մթերքների մեծ մասը սոյա է պարունակում, և եթե այն չարաշահեք, ապա ոչ թե կձերբազատվեք ավելորդ քաշից, այլ նոր կիլոգրամներ ձեռք կբերեք: Սոյայի մեջ ֆիտոհորմոններ կան, որոնք համարժեք են կանացի էստրոգեն սեռական հորմոնին: Երբ այն չափից շատ է կուտակվում, օրգանիզմը դա որպես ճարպ կուտակելու ազդակ է ընդունում:

Նախընտրում եք առանց գլյուտենի սննդամթերք

Առանց գլյուտենի սննդակարգը իր բոլոր առավելություններով հանդերձ՝ նախատեսված է միայն այն մարդկանց համար, որոնց օրգանիզմը չի կարողանում գլյուտեն պարունակող մթերքները մարսել: Եթե դուք նման խնդիր չունեք, նկատի ունեցեք, որ առան գլյուտենի մթերքի արտադրության մեջ ռաֆինացված շաքար է օգտագործվում, իսկ շաքարը հակացուցված է նիհարել ցանկացողներին:

Հաճախ եք ուտում և քիչ չափաքանակով

Իհարկե, այսպես սնվելը շատ օգտակար է, բայց այն ոչ բոլորի համար է: Երբ մարդը հաճախ է սնվում, նա քաղց չի զգում և չի կարողանում կանոնակարգել իր կերածի չափաբաժինը՝ երրբեմն նախատեսվածից կամ թույլատրելիից շատ կալորիաներ ստանալով:

Շաքարի փոխարինիչներ եք օգտագործում

Դիետիկ կոկա- կոլան և ասպարտամի հաբերը փրկություն չեն ձեզ համար: Անգամ եթե քաղցր գազավորված ըմպելիքի պիտակի վրա գրված է, որ դրա կալորիականությունը զրո է, օրգանիզմը շաքարի փոխարինիչը չի տարբերում սովորական շաքարից և ինսուլին է արտադրում, որը վերջնարդյունքում վերածվում է ճարպի:

Աղբյուր՝Elle



© NEWS.am STYLE