Քիմ Քարդաշյանը կիսամերկ է ներկայացել

23:51   25 հունվարի, 2018

Քիմ Քարդաշյանը հերթական անգամ սոցցանցերում մերկ լուսանկարների առկայության մասին խոսակցությունների տեղիք է տվել՝ իր Instagram-ում սադրիչ լուսանկար տեղադրելով, որտեղ ռեալիթի շոուի աստղն առանց վերնազգեստի է:

37-ամյա հայուհին չի մակագրել նկարը, իսկ մենք հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը անցած շաբաթ երրորդ անգամ ծնող են դարձել։ Փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել աստղերի դստերը, որին անվանել են Չիկագո։

UsWeekly-ի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանն ուզում է չորրորդ երեխան ունենալ այդ նույն փոխնակ մորից։ 37-ամյա հայուհին նույն կնոջը խնդրել է փոխնակ մայր դառնալ նաև իր չորրորդ երեխայի համար։

Այդ նորությունը միանգամից գրավել է արևմտյան լրատվամիջոցների ուշադրությունը, սակայն 37-ամյա հայուհին, կարդալով տեղեկությունը բրիտանական Daily Mail պարբերականում, շտապել է հերքել չորրորդ երեխան ունենալու ցանկության մասին լուրերը։

Իր Twitter-ում Քիմը գրել է՝ «Fake news» (կեղծ լուրեր են)։



© NEWS.am STYLE