Եղիսաբեթ Երկրորդի կարծիքով՝ Մեգան Մարքլի պահվածքը հարիր չէ պալատական վարքականոնին

14:33   26 հունվարի, 2018

Մայիսի 19-ին Մեգան Մարքլը պատոնապես կդառնա արքայազն Հարիի կինը՝ համալրելով արքայական ընտանիքի անդամների թիվը: Բայց պարզվում է՝ արքայական ընտանիքի որոշ անդամներ կարծում են, որ Մեգանը դեռևս պատրաստ չէ դրան: Ինպես տեղեկացնում է Daily Star-ը՝ մինչև ամուսնությունը Մեգանը ստիպված կլինի մասնակցել «արքայադուստրերի դպրոցի» դասընթացներին: Մեգանի առաջ նման պայման է դրել Եղիսաբեթ Երկրորդ թագուհին:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ թագուհին պնդել է, որպեսզի Մեգանը հաճախի վարքականոնի դասերին: Սակայն Մեգանը արքայական վարքականոնի օրենքներից շատերը հնացած է համարում և պարզապես անտեսում է դրանք:

Պալատին մոտ գտնվող աղբյուրների հավաստիացմամբ՝ թագուհուն չի բավարարում ոչ միայն Մեգանի վարվելաձևը, այլև հանգնվելու ոճը, ճաշակը: Եղիսաբեթ Երկրորդը հատկապես քննադատաբար է խոսել Ralph & Russo-ի շրջազգեստի մասին, որով Մեգանը կեցված է ընդունել նշանադրության պաշտոնական լուսանկարներում: Թագուհին հայտարարել է, թե զգեստը չափազանց բաց է և ցուցադրում է Մեգանի մարմինը, ինչը հարիր չէ արքայական տան ներկայացուցչին: Մինչդեռ, արժանին մատուցելով Մեգանին, նշենք, որ վերջերս նա վերանայել է իր ոճը և նախկին կարճ շրջազգեստների փոխարեն այժմ խիստ ոճի կիսաշրջազգեստներ, տաբատներ և փակ բլուզներ է հագնում:



© NEWS.am STYLE