Քլոե Քարդաշյանը Քիմին նվիրել է հարյուրավոր վարդերից կազմված կոմպոզիցիա՝ նրա նորածին դստեր անունով

13:02   26 հունվարի, 2018

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն անցած շաբաթ երրորդ անգամ ծնող են դարձել։ Փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել աստղերի դստերը, որին կոչել են Չիկագո։

Քլոե Քարդաշյանը, որը հղի է իր բոյֆրենդ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնից, հուզիչ նվեր է մատուցել իր զարմուհուն ծննդյան կապակցությամբ։

Քիմն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է հարյուրավոր վարդերից կազմված կոմպոզիցիա՝ նրա դստեր անվան առաջին երեք տառերով։

Ի դեպ, երեկ Քիմ Քարդաշյանը հերթական անգամ սոցցանցերում մերկ սելֆիների հրապարակման նպատակահարմարության մասին խոսակցությունների տեղիք էր տվել՝ իր Instagram-ում ցուցադրելով սադրիչ լուսանկար, որտեղ նա թոփլես է ներկայացել։

37-ամյա հայուհին որեւէ կերպ չէր մակագրել այդ լուսանկարը։

 



© NEWS.am STYLE