«СашаТаня» եւ «Универ» սերիալների աստղ Անդրեյ Գայդուլյանի նախկին կինը ծաղրել է նրան

15:07   26 հունվարի, 2018

«СашаТаня» եւ «Универ» սերիալների աստղերի աստղ Անդրեյ Գայդուլյանի նախկին կինը՝ Դիանա Օչիլովան, ծաղրել է նրան։ Բանն այն է, որ վերջերս Անդրեյը պատմել էր Դիանայից բաժանվելու պատճառների մասին։

Եվ հիմա Օչիլովան արձագանքել է նախկին ամուսնու հայտարարությունը։ Գայդուլյանը գրել էր, որ «ոչ ոք ոչ մեկին չի դավաճանել», ու իրեն անվանել էր ընտանեկան արժեքների կողմնակից։ Դերասանի խոսքով՝ իր սիրտն ազատ է, ու ինքը որոշել է կենտրոնանալ կարիերայի վրա։ Իր հերթին, Դիանան հասկացրել է, որ հումորով է վերաբերվում նախկին ամուսնու հարցարզույցին։

Նա հեգնական գրառում է թողել Instagram-ում՝ այն ուղեկցելով սմայլիկներով ու «давай до свидания», «очилова вслух», «дольче гайдуляно» հեշթեգերով:

«Կարդացի առավոտվա հարցազրույցը։ Շոու բիզնեսի նորությունները։ Նորությունները չեն ստում, պարզապես հեքիաթներ են պատմում։ Ասում են «սովորական իրավիճակ է», «ընտանեկան արժեքներ» և այլն։ Ինչպես ասեք։ Հեղինակության հարց է, ինչ խոսք։ Իսկ գո՞ւցե ավելի լավ է լռենք, այդպես ավելի լավ կլիներ։ Սա խորհուրդ է։ Գուցե ոմանք հիմա խորհուրդներ կտան։ Ի՞նչ էր նրա անունը։ Հա, հիշեցի. աշխատանք»,- գրել է Դիանան սոցցանցերում։

 



© NEWS.am STYLE