Մեգան Ֆոքսը՝ ներքնազգեստի գովազդարշավում

18:04   26 հունվարի, 2018

Մեգան ֆոքսը մասնակցել է Frederick’s of Hollywood ներքնազգեստի ապրանքանիշի ֆոտոշարքին, որի դեմքն ու կրեատիվ տնօրենը հենց ինքն է։

31-ամյա դերասանուհին իր Instagram-ում հրապարակել է լուսանկարների շարք՝ իր սեփական ապրանքանիշի գովազդարշավից։

«Շուտով Սուրբ Վալենտինի օրն է, դրա համար էլ ես Ձեզ ցույց եմ տալիս իմ ապրանքանիշի ներքնազգեստը»,- մակագրել է լուսանկարները Մեգանը։

Ֆոտոշարքն արվել է Մեգանի երրորդ երեխայի ծնվելուց ընդամենը մեկ տարի անց։

Հիշեցնենք, որ անցած տարի Մեգան Ֆոքսը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ դեմքն ունեցող կինը: 31-ամյա դերասանուհին այս հարցում առաջ է անցել Անջելինա Ջոլիից, Քեյթ Միդլթոնից ու Ռիհանայից։

 

 



© NEWS.am STYLE