Ճակատագրի գծերը մարդու դաստակի վրա

22:05   26 հունվարի, 2018

Իհարկե, գիտական ապացույցներ չկան, որ ձեռնագուշակությունը իրոք կարող է ճշգրիտ կանխագուշակել որեւէ իրադարձություն, սակայն մարդիկ չեն դադարում հետաքրքրվել այս թեմայով. չէ՞ որ շատերն են ուզում գոնե մի քիչ բարձրացնել ապագայի վարագույրը: Առաջարկում ենք ձեռնագուշակության մի քանի գաղտնիքներ, որոնք ձեզ կօգնեն ինքնուրույն ճանաչել դաստակի գծերը ու գումար չվատնել ձեռնագուշակին այցելելու համար: 

1. Նախ անդրադառնանք գծերի քանակին

Դաստակի վրայի գծերի քանակը որոշում է մարդու կյանքի տեւողությունը: Մարդկանց մեծ մասը ունի 3 գիծ, բայց եթե այդ գծերը 4-ն են, դա կարող է նշանակել, որ մարդը կապրի մինչեւ 100 տարեկան:

2. Հիմա դիտարկենք առաջին գիծը, որն ամենամոտն է ափին

Եթե այն հստակ է ու խորը, դա նշանակում է, որ դուք լավ առողջություն ունեք: Իսկ եթե այն կտրվում է, կամ դրա վրա կղզյակներ կան, ինչպես լուսանկարում է ցուցադրված, ապա դա վկայում է այն մասին, որ մարդը բավականաչափ ուշադրություն չի դարձնում առողջությանը: Նման մարդիկ հաճախ հակված են վնասակար սովորությունների:

Եթե առաջին գիծը նման է շղթայի, իսկ մնացածը՝ հավասար են, հստակ ու խորը, ապա նման մարդն ամենայն հավանականությամբ ծանր երիտասարդություն է ունեցել, իսկ կյանքի բոլոր մոյւս փուլերն ավելի երջանիկ կլինեն:

3. Նաեւ արժե ուշադրություն դարձնել, եթե ձեր աջ գիծը թեթեւակիորեն թեքված է դեպի վեր, ինչպես այս լուսանկարում է ցուցադրված.

Կանանց համար դա կարող է նշանակել շատ խոչընդոտներ ու ցավագին ապրումներ կյանքի ճանապարհին, մանավանդ երեխաների ծննդյան հետ կապված:

Տղամարդկանց մոտ նման թեք գիծը կարող է վկայել շագանակագեղձի ու վերարտադրողական գործառույթի խնդիրներ:

4. Հիմա դիտարկենք երկրորդ գիծը 
Եթե այդ գիծը հավասար է ու հստակ, ինչպես առաջինը պետք է լինի, ապա դա ֆինանսական բարեկեցության նշան է:

5. Իսկ հիմա ուշադիր ուսումնասիրենք երրորդ գիծը

Այս գիծը կապակցված է ձեր մասնագիտական գործունեության ու գործընկերների հետ փոխգործողությունների հետ: Եթե այն հավասար ու խորն է, ապա դուք ազդեցիկ մարդ կլինեք ձեր ոլորտում, նաեւ կարող եք ճանաչված դառնալ: 
Կա նաեւ նման ենթադրություն՝ եթե այդ գիծը հստակ ու հավասար է, իսկ երկրորդը ունի կղզյակներ ու խզումներ, ապա մարդն ամենան հավանականությամբ իր ժամանակից առաջ կանցնի:

6. Ինչպես արդեն ասացինք, ոչ բոլորն ունեն չորրորդ գիծ, բայց եթե այն կա՝ ապա դուք կարող եք ոչ միայն երկար կյանք ակնկալել, այլեւ երրորդ գծի նշանակության ուժեղացում: Այլ կերպ ասած՝ եթե ձեր երրորդ գիծն ուղիղ է ու հավասար, ու եթե դուք չորրորդ գիծ էլ ունեք, ապա դուք կլինեք ազդեցիկ ու հայտնի մարդ:

7. Եթե ձեր դաստակին միայն մեկ գիծ կա

Դա կարող է նշանակել ոչ հեշտ փուլ մոտ ապագայում, առողջական խնդիրներ կամ ընկճախտ:

Աղբյուրը՝ marketium.ru



© NEWS.am STYLE