Ջասթին Բիբերը հրաժարվել է մասնակցել Grammy Awards-ին

17:05   26 հունվարի, 2018

Ջասթին Բիբերը պատրաստում է նոր ալբոմ, որն արդեն իսկ լավ նորություն է Ջասթինի երկրպագուների համար։ TMZ-ը հայտնում է, որ 23-ամյա կանադացի կատարողը հրաժարվել է մասնակցել Grammy Awards  մրցանակաբաշխությանը (արդեն երկրորդ տարին հաջորդաբար), որը տեղի է ունենալու այս կիրակի։ Ջասթինը հայտնել է, որ մտադիր չէ ներկա գտնվել արարողությանը, քանի որ նոր ալբոմի նախապատրաստման աշխատանքներով է զբաղված։

Ջասթինը պետք է ներկայանար Luis Fonsi-ի ու Daddy Yankee-ի հետ, որպեսզի միասին կատարեին Despaсito երգը (Բիբերի հետ ձայնագրված տարբերակը)։ Այդ երգն, ի դեպ, առաջադրվել է երեք անվանակարգերում՝ «Լավագույն պոպ զուգերգ/խումբ», «Տարվա լավագույն երգ», «Տարվա ձայնագրություն»։

Ջասթինն իր ներկայացուցիչների միջոցով հայտնել է, որ սիրում է Luis Fonsi-ին ու Daddy Yankee-ին, բայց քանի դեռ չի թողարկվել իր նոր ալբոմը՝ ինքը մտադիր չէ շեղել իր ուշադրությունն այլ բաների վրա։

 



© NEWS.am STYLE