59-ամյա Մադոննան՝ թոփլես եւ չորս հազար դոլարանոց Louis Vuitton պայուսակով

20:34   26 հունվարի, 2018

59-ամյա Մադոննան ներկայացել է թոփլես եւ չորս հազար դոլարանոց Louis Vuitton պայուսակով՝ իր լուսանկարը հրապարակելով Instagram-ում։

«Ես առայսօր չեմ կարողանում անտարբեր անցնել այս պայուսակի մոտով»,- մակագրել է աստղը՝ լուսանկարն ուղեկցելով #nofriends հեշթեգով. Մադոննան գանգատվել է, որ ընկերներ չունի։

Չմոռանալով գրաքննության մասին, նա, իհարկե, իր մարմնի որոշ մասեր թեթևակիորեն «լղոզել» է, սակայն կադրը, միևնույն է, չափազանց համարձակ է ստացվել։



© NEWS.am STYLE