Անառողջ հարաբերությունների յոթ նշան

20:10   30 հունվարի, 2018

Եթե դու քեզ մոտ նկատում ես այս բավականին բնութագրական նշանները, ուրեմն լրջորեն մտածելու առիթ ունես:

Դու կախման մեջ ես

Անառողջ հարաբերություններում տղամարդը քեզ զրկում է անհատականությունից ու անկախությունից` իրեն ներկայացնելով որպես անփոխարինելի ապավեն ու քեզ համոզելով, որ առանց իրեն դու պարզապես չես կարողանա ապրել:

Քո տեսակետները փոխվում են

Անառողջ հարաբերությունների դեպքում տղամարդը ձգտում է փոխել քեզ: Դրա համար կարող են տարբեր պատճառներ լինել, բայց այսպես թե այնպես, դա սխալ է, ու դու պետք է հանուն ինչ- որ մեկի քմահաճույքի՝ դավաճանես քո սկզբունքները:

Դու տարօրինակ բաներ ես խոսում

Ընդ որում` ինքդ էլ չես հավատում, որ ասում ես նման բան: Դու պարզապես ուղիներ ես գտնում՝ քո անառողջ վերաբերմունքը կամ էլ քո տղամարդու վատ վարքագիծը արդարացնելու համար: Կամ արտահայտում ես նրա կարծիքը, ինչն ավելի վատ է:

Դու հրաժարվում ես քո սովորություններից

Քո բոլոր ուժերը նվիրում ես տղամարդու մասին հոգ տանելուն: Քո կյանքի նպատակն է դառնում նրան երջանկացնելը եւ խաղաղ հարաբերություններ պահպանելը՝ չնայած իրականում դա ընդամենը մանիպուլացում է: 

Դու խճճված զգացմունքներ ունես

Դու երջանիկ ես ու միաժամանակ դժբախտ: Դա իրականություն է, որի մասին շատերը պարզապես լռում են: Նույնիսկ եթե դու հարաբերությունների մեջ ես մեկի հետ, ով քեզ վատ է վերաբերվում, նա շարունակում է մնալ քո ընտանիքի մի մասը ու քո սիրելին:

Քեզ այլեւս հնարավոր չէ ճանաչել

Քո ընկերները ու քո ընտանիքն ասում են, որ դու ուժեղ փոխվել ես, բայց նրանցից միայն ամենահամարձակները քեզ կասեն, որ իրականում քեզ մեկ այլ մարդ է փոխել: Անառողջ հարաբերությունները քեզ քայքայում են դանդաղ, բայց կողքից դա ավելի նկատելի է:

Դու ինքդ քեզ չես ճանաչում

Մի անգամ կարթնանաս ու կհասկանաս, որ ուրիշ մարդ ես դարձել: Դու կգիտակցես քո արած փոխզիջումների ամբողջ ծավալը ու կզգաս քեզ թույլ ու հիմար՝ չնայած քո մեղքն այս հարցում չկա: 
 

Աղբյուր՝ Cosmo



© NEWS.am STYLE