Ինչի՞ց է նեւրոզ «շահել» Մկոն

18:35   26 հունվարի, 2018

Մկրտիչ Արզումանյանը (Մկո) վերջերս բավականին ակտիվ է Instagram-ում։ Հումորային դերասանը երբեմն լուրջ գրառումներ է անում, բայց, անշուշտ, նրա էջում գերակշռում են մեծամասամբ հումորային հրապարակումները։

Այս անգամ երգիծաբանը հրապարակել է արխիվային լուսանկար եւ մակագրել այն հետեւյալ կերպ.

«Խաղացել եմ լոտո, շահել եմ նեւրոզ։ Արդարա, ժողովուրդ ջան…»,- հումորային լուսանկարին կից գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մկոն Հայաստանին նվիրված գրառում էր արել։ Հայաստանի գեղեցկությունը հուզել էր նրան։

Հայտնի դերասանն իր Instagram-ում նոր լուսանկար էր հրապարակել, որն ուղեկցել էր հետեւյալ գրառմամբ.

«Հայաստանի գեղեցկությունից մարդու սիրտը լցվում է… »:



© NEWS.am STYLE