Աստղերը հակառակ կողմից. ի՞նչ չգիտենք Ծովինար Մարտիրոսյանի մասին (ֆոտո)

21:36   1 մայիսի, 2013

Աստղերը նույնպիսի մարդ են, ինչպես մենք բոլորս: Նրանք իրենց թերություններն ունեն, իրենց խնդիրներն ու վատ սովորությունները: Նույնիսկ եթե ճանաչված են, այդ չի արգելում նրանց սիրահարվել, ամուսնանալ, ամուսնալուծվել, երեխա ունենալ, հիվանդանալ ու վիճել: Նրանք նույն զգացմունքներն են ունենում, ինչ եւ մենք բոլորս, միայն ափսոս, որ շատ հաճախ ստիպված են լինում թաքցնել դրանք:

Չնայած մենք անընդհատ նախանձում ենք արտիստներին, նրանց կյանքն ամենեւին էլ այդքան լուսավոր եւ անհոգ չէ, ինչպես շատերն են պատկերացնում: Ամենից առաջ դա ամենօրյա ծանր աշխատանք է, երբեմն՝ առանց հանգստյան օրերի: Դրանք սիրելիների հետ շփման հազվադեպ րոպեներ են, մտերիմների հետ ժլատ հանդիպումներ: Դա մշտական լարված իրավիճակ է, որը երբեմն մի քանի ամիսների ընթացքում թույլ չի տալիս թուլանալ եւ արձակուրդն անցկացնել այնպես, ինչպես մի քանի տարի երազել ես:

Մեզ հայտնի է նրանց կյանքի միայն մի երեսը՝ փայլելու աստիճան մաքրված եւ տոնական: Նրանց կյանքի հենց այդ կողմին ենք մենք նախանձում, ովքեր՝ լուռ, ովքեր էլ՝ բարձրաձայն: Մենք քննարկում ենք նրանց հոնորարները եւ կյանքի մակարդակը, լսում աստղերի մասին բամբասանքներ: Այսօր կներկայացնենք այն ամենը, ինչ կարողացել ենք իմանալ դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի մասին: Ահա թե ինչ է նա պատմել.

1. «Օրական 5 բաժակ սուրճ եմ խմում: Իսկ հղի ժամանակ սուրճը գդալով էի ուտում: Չնայած դրան, երեխաս շատ լավ է քնում:

2. Վախկոտ եմ: Վախենում եմ շներից:

3. Գիտեմ, որ հումորի զգացում ունեմ:

4. Դիմացինիս անկեղծորեն ասում եմ այն, ինչ մտածում եմ: Դրա համար էլ մեկս երկու չի դառնում (ծիծաղում է):

5. Երեկոյան զգեստների մոլուցք ունեմ:

6. Հայրենասեր եմ: Զզվում եմ թուրքերից ու ադրբեջանցիներից:

7. Սիրում եմ ձմեռն ու գարունը:

8. Շատ եմ սիրում սպաս:

9. Կուռքեր եւ այլ պաշտամունքի առարկաներ չունեմ:

10. Ես բնության ֆանատն եմ:

11. Պարզապես սիրում եմ լավ, բարի եւ, ամենակարեւորը, անկեղծ մարդկանց:

12. Որդուս՝ Անրիի կնքահայրը դերասան Հովհաննես Դավթյանն է:

13. Ես ունեմ մտերիմ ընկերներ, որոնց հետ անբաժան ենք արդեն 13 տարի: Այս մասին երբեք չեմ խոսել: Բայց այս անգամ ուզում եմ ասել: Մենք (ես եւ ամուսինս՝ Նարեկ Հայկազյանը) շատ մոտ ենք Անի Պետրոսյանի, Մարջան Ավետիսյանի, Հովհաննես Դավթյանի, Արաքսյա Մելիքյանի, Անդրանիկ Զաքարյանի հետ: Եվ ինձ թվում է, որ դա հավերժ է:

14. Ի դեպ, Անրին Անիին ասում է հորաքույր, իսկ Մարջանին՝ մորաքույր»:

Մեզ հաջողվեց Ծովինարից նաեւ հետաքրքիր փաստեր կորզել ամուսնու՝ դերասան Նարեկ Հայկազյանի մասին: Դրանք նույնպես շատ շուտով կներկայացնենք NEWS.am STYLE-ի ընթերցողներին:

Պատրաստեց Մարինա Ադուլյանը 

 



© NEWS.am STYLE