Իվետա Մուկուչյանը նոր տեսահոլովակից դրվագ է ներկայացրել

00:15   27 հունվարի, 2018

Իվետա Մուկուչյանը նոր տեսահոլովակից դրվագ է ներկայացրել

Երգչուհի Իվետա Մուկուչյանը շարունակում է «գաղտնազերծել»  իր նոր «Սիրահարվել եմ քեզ» երգի և երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի մանրամասները՝ ժամանակ առ ժամանակ Instagram-ի իր էջում հոլովակից նոր դրվագներ, լուսանկարներ տեղադրելով կամ նոր երգի բառերը հանրայնացնելով:

A post shared by Iveta Mukuchyan (@iveta.mukuchyan) on

Երգչուհու Instagram-ի էջում տեղադրած մի քանի վայրկյան տևողությամբ նոր տեսանյութը նույնպես փոքր դրվագ է սպասվող հոլովակից, որտեղ աշնանային տրամադրություն է:

Իվետան նաև լուսանկար է հրապարակել՝ նույն տեսահոլովակից, որտեղ նրա հերոսուհին կարմիր զգեստով պառկած է լոգարանում: Լուսանկարի մեկնաբանության մեջ նա միան մակագրել է՝  շուտով:

Հիշեցնենք, որ օրերս հայկական էստրադայի սիրելի աստղը հանրայնացրել էր  «Սիրահարվել եմ քեզ» երգի խոսքեր, որոնց հեղինակը Ավետ Բարսեղյանն է:

«Իմ ուժն իմ թուլությունն է քո կողքին, 
Մոտ լինելս հեռավորության վրա է միայն,
Սևն ինձ համար նոր սպիտակն է քո հոգու գույների մեջ,
Ձգողության ուժը սրտիս միայն սիրո անկշռության մեջ եմ զգում,
Ես զգում եմ, որ սիրահարվել եմ քեզ»,- գրել էր Իվետան:

Հիշեցնենք, որ երգի երաժշտությունն անձամբ Իվետան է գրել, ինչի մասին նա խոստովանել է ավելի վաղ հրապարակած մեկ այլ նկարի մեկնաբանության մեջ: Նոր կատարման հետ երգչուհին կներկայացնի նաև դրա տեսահոլովակը, որի ռեժիսորն Արեն Բայադյանն է:



© NEWS.am STYLE