«Վեսթսայդյան պատմությունները» կվերաշարադրվի

01:15   27 հունվարի, 2018

Լրատվամիջոցներում արդեն մի քանի անգամ տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե հոլիվուդյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը «Վեսթսայդյան պատմություններ» մյուզիքլի նոր տարբարակն է նկարահանում: Բայց ամեն անգամ այդ տեղեկությունները չէին հաստավում: Եվ այժմ հայտնի է դարձել, որ ռեժիսորը հանրահայտ մյուզիքլի նոր տարեբակի համար դերասաններ է փնտրում: Այս մասին տեղեկացնում է Vanity Fair ամսագիրը: Հայտնի է, որ ֆիլմի սցենարը հանձնարրավել է «Թոնի» մրցանակի դափնեկիր Թոնի Քուշերին:

«Վեսթսայդյան պատմությունները»  հայտնի երաժշտական ֆիլմ է, որը նկարահանվել է 1961 թվականին Արթուր Լոուրենսի գրքի հիման վրա: Այն Ռոմեոյի և Ջուլիետի մասին պատմության ազատ շարադրանք է: Ռեժիսորները Ռոբերտ Վայսն ու Ռոբբինսն են, իսկ գլխավոր դերերում նկարահանվել են Նատալի Վուդը, Ռիչարդ Բեյմերը, Ռիտա Մորենոն, Ջորջ Չակիրիսն ու Ռասս Թամբլինը։ Ֆիլմի Գործողությունները տեղի են ունենում 1950-ականներին, Նյու-Յորքի մոտակայքում գտնվող Ափփըր Վեսթ Սայդ (Upper West Side) բնակավայրում: Իրադարձություների կենտրոնում նյույորքյան երկու ավազակային խմբավորումների հակամարտությունն է:

Ֆիլմը 11 անգամ ներկայացվել է Օսկարի մրցանակաբաշխությանն և 10 անգամ մրցանակների է արժանացել, այդ թվում Լավագույն ֆիլմ անվանակարգում։

2016 թվակաին Սփիլբերգն ասում էր, որ իր երազանքն է եղել մյուզիքլի նոր տարբերակի նկարահանումը և որ դրա իրավունքը ստանալու համար իրեն 15 տարի անհրաժեշտ եղավ:



© NEWS.am STYLE