Կենդանակերպի 5 ամենաբարդ ներկայացուցիչները

21:10   1 փետրվարի, 2018

5-րդ հորիզոնականում Այծեղջյուրներն են

Այծեղջյուրի աստղակերպի ներկայացուցիչները չափազանց համառ են, ինքնասածի: Նրանք շարունակում են պնդել իրենցն անգամ եթե գիտեն, որ սխալ են: Եթե ուզում եք նրանց որևէ բանում համոզել, ապա փորձեք խորամանկել՝ անսպասելիորեն սկսեք համաձայնել նրանց ասածներին: Այդ ժամանակ Այծեղջյուրները կփոխեն իրենց դիրքորոշումը՝ հօգուտ ձեզ, քանի որ սովոր են համառել:

Այծեղջյուրները չեն սիրում ձանձրանալ: Նրանք ձգտոմ են իմասնավորել կյանքի ամեն ակնթարթը, և եթե որևէ մեկը չկարողանա նրան այդ հարցում օգնել, ապա այդ նշանի ներկայացուցիչները կլքեն նրան:

Այծեղջյուրները նաև իրենց շրջապատում են այն մարդկանցով, ովքեր, իր կարծիքով, արժանի են իր կողքին լինելու և օժտված են իր կողմից գնահատվող արժանիքներով ու հատկություններով:

4-րդ հորիզոնականում Ջրհոսներն են

Ջրհոսները հեշտությամբ են ընդհանուր լեզու գտնում շրջապատի մարդկանց հետ, ունակ են լսելու ուրիշի կարծիքը իր համար կարևոր հարցի վերաբերյալ, սակայն նրանց անհանգստացնում է միայն սեփական կարծիքը: Ուստի նրանք կվարվեն այնպես, ինչպես իրենք են ճիշտ համարում: Իսկ եթե սխալ որոշում կայացնեն՝ կմեղադրեն ուրիշներին, քանի որ նրանք սովոր չեն սեփական պատասխանատվությունը զգալու:

Ջրհոսները չափազանց զգացմունքային են, ինչը հաճախ նրանց խանգարում է նպատակներն իրագործելու հարցում: Նրանք հաճախ են բարկանում և հեռանում կես ճանապարհից՝ սկսած գործն ավարտին չհասցնելով:

3-րդ հորիզոնականում Երկվորյակներն են

Երկվորյակները չեն կարողանում  նույն տեղում նստած մնալ, նրանք նյարդային են, հավակնոտ և հաճախ են զայրանում, գոռգոռում, ընկնում ապրումների մեջ և դիմացինին տառապանք պատճառում:

Երկվորյակներին հարկավոր է ամեն ինչ և միանգամից՝ ցանկալի է առանց խոչընդոտների ու բարդություններ հաղթահարելու: Նրանք քմահաճ են, ինքնասածի, եսասեր:

Այս նշանի զարմանալի հատկություներից է արագ մոռանալ այն մասին, ինչը հինգ րոպե առաջ նրանց աշխարհում ամենակարևորն էր թվում:

2-րդ հորիզոնականում խոյերն են

Խոյերի հետ շփումը նման է խաղին, որում դուք մի պահ բարձունքում եք, սակայն վայրկյաններ հետո կարող եք մահացու վիրավորված գետնին տապալվել:

Խոյերը սիրում են վիճել, տանել չեն կարողանում պարտությունը բանավեճերում, նրանք հեշտությամբ ջարդուխուրդ են անում ուրիշի կառուցածը՝ ամենևի չմտահոգվելով իրենց արարքների հետևանքների մասին: Եթե ցանկանում եք ձեր կյանքը կապել այս նշանի ներկայացուցչի հետ, ապա լավ կլինի բուդդիստ դառնաք, որպեսզի Խոյի նյարդայնությունն ու զայրույթը ձեզ հունից չհանի:

1-ին հորիզոնականում Կարիճն է

Այս նշանի ներկայացուցիչները իսկական հրեշներ են: Համենայն դեպս նրանց այդպես են բնորոշում: Նրանք դաժան են, հիշաչար և իրենց ցանկացած նպատակին հասնող՝ ամեն գնով: Նրանք սիրում են առաջատար լինել և հետարքրվում են միայն նրանով, ինչ կարևոր է իրենց համարէ անտեսելով մտերիմների ցանկությունները: Եթե Կարիճներին որևէ մեկը համարձակվի վիրավորել, ապա նրանք անպայման կխայթեն՝ եթե անգամ ոչ այդ պահին, ապա օրեր, տարիներ անց:



© NEWS.am STYLE