Շակիրայի նոր տեսահոլովակը մեկ օրում ավելի քան հինգ մլն դիտում է գրանցել

10:01   27 հունվարի, 2018

ShakiraVEVO ալիքում հրապարակվել է Շակիրայի նոր տեսահոլովակը՝ նկարահանված Trap երգի հիման վրա: Նոր երգը ստեղծվել է կոլումբիացի 23-ամյա երգիչ Մալումայի հետ համատեղ, որի հետ երգչուհին դեռ 2016-ին էր զուգերգ թողարկել:

Նոր երգը Շակիրայի վերջին՝ El Dorado ալբոմից է: YouTube-ում այն մեկ օրվա ընթացքում շուրջ 5 միլիոն դիտում է գրանցել: Միայն երգը Spotify սթրիմինգ համակարգում ավելի քան 14 միլիոն լսում էր հավաքել:



© NEWS.am STYLE