Իրինա Շեյքը՝ Vogue Arabia-ի շապիկին եւ էջերում

11:34   27 հունվարի, 2018

Իրինա Շեյքը զարդարել է Vogue Arabia-ի շապիկը: Ամսագրի փետրվարյան համարի ֆոտոշարքում մոդելը հանդես է եկել էլեգանտ կերպարով:

Նա նաեւ հիշեցրել է, որ հանդիսանում է Intimissimi ներքնազգեստի ապրանքանիշի դեմքը՝ Instagram-ում սեքսուալ լուսանկար հրապարակելով:

Հիշեցնենք, որ վերջերս պապարացիները Շեյքին նկատել էին դստեր եւ Բրեդլի Քուփերի հետ ժամանակ անցկացնելիս:

Պապարացիներին հաջողվել է «բռնացնել» աստղային ընտանիքին Լոս Անջելեսի հարավում գտնվող Sunset Beach լողափին։

32-ամյա Իրինան ու 43-ամյա Բրեդլին, որոնց նշանադրության մասին լուրերը դեռ պաշտոնապես հաստատված չեն, հազվադեպ են միասին հայտնվում պապարացիների տեսադաշտում:



© NEWS.am STYLE