Եվա Ռիվասը՝ Պուտինի հանդեպ սիրո եւ Ռուսաստանից «թռնելու» ցանկության մասին

12:04   27 հունվարի, 2018

Եվա Ռիվասը հերթական սկանդալային գրառումն է արել՝ այս անգամ Ռուսաստանի մասին: Երգչուհին Instagram-ում գրել է, որ չի ցանկանում, որ իր ապագա երեխաներն այնտեղ ապրեն.

«Գիտեք, ես սիրում եմ Ռուսաստանը: Իսկապես, իմ մեջ սեր կա այս երկրի նկատմամբ, բայց ես ՀԱՄՈԶՎԱԾ եմ, որ դա ընդամենը երկու պատճառով է՝ 1. ես այստեղ եմ ծնվել, 2. ես սիրում եմ Պուտինին (իր բնավորության եւ հզորության համար): Բայց իմ ցանկությունն այստեղից թռնելու ավելի մեծ է, քան այդ «սերը»,-գրել է Ռիվասն՝ ընդգծելով, որ ամեն անգամ Ռուսաստան վերադառնալն իրեն վատ տրամադրություն, դեպրեսիա եւ տխրություն է պատճառում:

«Եթե ես լինեի մեկը, որն ինչ-որ տեղից եկել է այստեղ ապրելու, ապա կփախչեի այստեղից առավելագույնը կես տարուց»,- եզրափակել է Ռիվասը:

Իսկ մենք մեր կողմից Եվային հիշեցնենք Ռուսաստան վերադառնալուց առաջ իր արած գրառումը.

«Դե ինչ, ընկերներ, գնում եմ օդանավակայան, շնորհակալություն բոլորին, ով հետս էր Հայաստանում եղած ժամանակ: Երբ տանից դուրս էի գալիս, սիրտս ճմլվում էր, սակայն սրտիս կեսը գտնվում է Ռուսաստանում, այդ իսկ պատճառով այստեղ չեմ կարող այլեւս մնալ»:



© NEWS.am STYLE