Ռուսական աստղերից ովքե՞ր են երկու միլիոն եվրո վաստակել ամանորյա կորպորատիվներում

15:03   27 հունվարի, 2018

«Комсомольская правда» պարբերականը հաշվարկել է, թե ռուսական աստղերից ով է ամենից շատ գումար վաստակել ամանորյա կորպորատիվների ժամանակ։ Այս ցուցակում առաջատար են դարձել Սվետլանա Լոբոդան ու «Լենինգրադ» խումբը։ Շնուրի խումբը ավելի քան 2 մլն ռուբլի եվրո է վաստակել, իսկ Լոբոդան՝ ուղիղ երկու միլիոն։

Լոբոդան մոտ 25 համերգ է տվել։ Յուրաքանչյուր ելույթի համար նա վերցնում է 70 000-100 000 եվրո (չմոռանանք նաեւ ամանորյա հավելավճարների մասին)։ Եվ այսպես, նրա ամանորյա հոնորարը մոտ 2 մլն եվրո է կազմել։

Չի կարելի ասել, որ «Լենինգրադ» խումբն ամեն օր ելույթ է ունեցել, բայցեւայնպես բավականին շատ է աշխատել։ Պատվերները շատ են եղել, չնայած Սերգեյ Շնուրովի հետ նաեւ նրա 20 հոգանոց «խմբավորումն» է, որոնց համար պետք է հոգալ հյուրանոցի, թռիչքի ծախսերը, աշխատանքի նորմալ պայմաններ ապահովել։ Այդուհանդերձ, «Լենինգրադին» երկու մայրաքաղաքներում սպասում էին ելույթներ՝ 100 000 եվրոյով։  Պարբերականը հաշվարկներով՝ խումբն ունեցել է 20 պատվիրատու՝ գումարած Բալիում պիտերցի գործարար Ալեքսանդր Ռոսլյակովի համար ելույթը։ «Լենինգրադի» ամանորյա հոնորարը 2 մլն եվրոյից քիչ ավելին է կազմել։

Անսպասելիորեն առաջատարների ցուցակում է հայտնվել նաեւ Մաքս Բարսկիխը, որին հիմնականում հրավիրել են երիտասարդ աշխատակիցներ ունեցող խոշոր ընկերությունները։ Մեկ ելույթի համար արտիստը 50 000 եվրո է վերցնում։

Մոտ 15 ելույթ է ունեցել Գրիգորի Լեպսը՝ նա խնայում է իր առողջությունն ու ձայնը, բայց նրա հոնորարը բավականին բարձր է՝ 100 000-150 000 եվրո (մեր աղբյուրների տեղեկություններով): Շատ պատվիրատուների վանում է այդ բարձր հոնորարը։ Այդուհանդերձ, Գրիգորի Լեպսը ամանորյա ելույթների միջոցով մոտ մեկուկես միլիոն եվրո է վաստակել։


Տոնական օրերին հաջող էին նաեւ Վերա Բրեժնեւայի, Դիմա Բիլանի, Անի Լորակի, «Время и стекло» եւ «Artik & Asti» խմբերի գործերը՝ նրանք Ռուսաստանի տարբեր անկյուններում 5-10 ելույթ են ունեցել։ Նույնը նաեւ «Рук Вверх!» и «Иванушки» կոլեկտիվները։ Նրանցից յուրաքանչյուրը վաստակել է 200-500 հազար եվրո։



© NEWS.am STYLE