Սվետլանա Լոբոդան նկարահանել է ուկրաինական էստրադայի ամենաթանկարժեք տեսահոլովակը

17:06   27 հունվարի, 2018

Սվետլանա Լոբոդան նկարահանել է ուկրաինական շոու բիզնեսի պատմության մեջ ամենաթանկարժեք տեսահոլովակներից մեկը։ Ու չնայած «Парень» երգի տեսահոլովակի վրա ծախսված գումարի չափը պաշտոնապես չեն հայտնել, բայց ուկրաինական աղբյուրները գրում են, որ դա ամենաթանկարժեք տեսահոլովակն է թե Սվետլանայի կարիերայի, թե ուկրաինական էստրադայի պատմության մեջ։

Երգչուհին, որը ռուսական պարբերականների հաշվարկներով Մոսկվայում ամանորյա կորպորատիվներին իր ելույթներով մոտ երկու միլիոն եվրո է վաստակել, երկու օր առաջ է ներկայացրել իր տեսահոլովակը, ու դրա դիտումներն արդեն գերազանցել են երկու միլիոնի նշաձողը։



© NEWS.am STYLE