Tom Ford-ից 4000 դոլարանոց ներքնազգեստ ու «կրքոտ» լուսանկարներ. Քիմ Քարդաշյանը գովազդում է իր նոր օծանելիքը

17:36   27 հունվարի, 2018

Քիմ Քարդաշյանն օրերս իր Instagram-ում ներկայացրել է կրքոտ սելֆի, որտեղ հեռուստաաստղը ներկայացել է թոփլես։

37-ամյա հայուհին որեւէ մի կերպ չի մակագրել լուսանկարը, իսկ, ահա, Daily Mail-ը հայտնում է, որ Քիմը լուսանկարում 4000 դոլարանոց ներքնազգեստով է։

37-ամյա հայուհին իր Instagram story-ում հրապարակել է մի քանի լուսանկար, որոնք գովազդում են նրա նոր՝ BFF, Ride Or Die and Bae օծանելիքի թողարկումը։

Օծանելիքը հայտնվելու է առցանց վաճառքում փետրվարի 1-ին՝ Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը անցած շաբաթ երրորդ անգամ ծնող են դարձել։ Փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել աստղերի դստերը, որին անվանել են Չիկագո։

UsWeekly-ի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանն ուզում է չորրորդ երեխան ունենալ այդ նույն փոխնակ մորից։ 37-ամյա հայուհին նույն կնոջը խնդրել է փոխնակ մայր դառնալ նաև իր չորրորդ երեխայի համար։



© NEWS.am STYLE