-10 կգ՝ 5 օրում. Գվինեթ Փելթրոուի անձնական սննդակարգը

16:35   28 հունվարի, 2018

Եթե դու համաշխարհային մեծության աստղ ես, ապա պետք է ունենաս քո անհատական սննդակարգը, որը կօգնի քեզ արագ նիհարել, երբ անհրաժեշտ է: Գաղտնիք չէ, որ հաճախ արտիստներն այս կամ այն դերի համար ավելորդ քաշ են հավաքում, որը հետո ստիպված են լինում արագ վերացնել:

Այդպիսի դերասանուհիներից է Գվինեթ Փելթրոուն, որի անձնական դիետան թույլ է տալիս հինգ օրում մինչեւ 10 կգ քաշ գցել:

Եվ այսպես, դերասանուհու սննդակարգն ունի հետեւյալ տեսքը.

Երկուշաբթի

նախաճաշ - վարսակի շիլա՝ խնձորով եւ դարչինով

ճաշ - բանջարեղենային աղցան եւ եփած հավ

հետճաշիկ - մի կտոր գրանոլա (վարսակի փաթիլներով, ընդեղենով, մրգերով եւ մեղրով ուտեստ)

ընթրիք - հնդկահավով չիլի կոն կարնե (մսով ճաշատեսակ է)

Երեքշաբթի

նախաճաշ - հավի բուլյոն եւ ձու

նաշ - հնդկահավով չիլի կոն կարնե

հետճաշիկ - հնդկական ընկույզ եւ խնձոր

ընթրիք - ձուկ

Չորեքշաբթի

նախաճաշ - եփած ձու, կես ավոկադո, բրինձից մի կտոր հաց

ճաշ - ոսպով ապուր

հետճաշիկ - մի կտոր գրանոլա

ընթրիք - եփած հավ՝ կաղամբով

Հինգշաբթի

նախաճաշ - վարսակի շիլա՝ խնձորով եւ դարչինով

ճաշ - բանջարեղեն եւ եփած ձու

հետճաշիկ - բրինձից հաց եւ կես ավոկադո

ընթրիք - քաղցր կարտոֆիլ (բատատ), լաաբ (հնդկահավի մսով կերակրատեսակ)

Ուրբաթ

նախաճաշ - հավի բուլյոն եւ ձու

ճաշ - բանջարեղեն եւ քաղցր կարտոֆիլ

հետճաշիկ - մի կտոր գրանոլա

ընթրիք - բրինձ

Աղբյուրը՝ Grazia.ru



© NEWS.am STYLE