Անսովոր արտաքինով բլոգերներ, որոնց հետեւում են հազարավոր մարդիկ

14:10   28 հունվարի, 2018

Ամեն անգամ երբ հայելու առաջ քննադատում ենք ինքներս մեզ՝ մեծ քթի, հաստ կամ բարակ հոնքերի, վարսերի գույնի, ավել կամ պակաս կիլոգրամների համար, չենք էլ պատկերացնում, որ աշխարհում կան աղջիկներ, որոնք շատ ավելի շատ բաներից են զրկված, սակայն պարփակվելու եւ անվերջ տրտնջալու փոխարեն՝ նրանք ընտրել են ինքնաարտահայտնվելու իրենց տարբերակը:

Նորագույն տեխնոլոգիաների դարում սոցցանցերը լավագույն վայրն են, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է ստեղծել իր աշխարհն ու ապրել այնտեղ այնպես, ինչպես ցանկանում է:

Այս աղջիկներն ունեն խնդիրներ՝ կապված արտաքինի եւ առողջականի հետ, բայց Instagram-ում հասել են հաջողության՝ հավաքելով հազարավոր հետեւորդներ, որոնք նրանցից շատ բան են սովորում:

Ներկայացնում ենք անսովոր արտաքինով ամենահայտնի բլոգերներին:

Կակսմի Բրուտուս

Այս աղջկա մոտ 15 տարեկանում ոտքի քաղցկեղ հայտնաբերեցին, արդյունքում՝ բժիշկները ստիված էին կտրել նրա ոտքը: Պրոթեզը նրան ամենեւին էլ չի խանգարում սովորական կյանք վարել եւ լինել նորաձեւ:

Էմիլի Ջոնս

Էմիլին մի հիվանդությամբ է տառապում, որի պատճառով ստիպված է շրջել կաթիլային սարքով: Այսօր աղջիկը փայլուն մեյքափ է անում, ինչի շնորհիվ ոգեշնչում է շատերին:

Ջորդան Բոուն

Առաջին հայացքից թվում է, թե այս գեղեցկուհին որեւէ խնդիր չունի, սակայն Ջորդանը 15 տարեկանում ավտովթարի է ենթարկել, ինչի արդյունքում նրա մարմինը պարալիզացվել է: Նա չի կարողանում ինքնուրույն քայլել, հագնվել, եւ դիմահարդարումը միակ բանն է, որ նրան հաջողվում է անել սեփական ձեռքերով:

Լիլի Լո

Ռուս բլոգեր Լիլին Օլբրայտի սինդրոմ ունի, սակայն դա չի խանգարում նրան բլոգ վարել YouTube-ում եւ Instagram-ում՝ ոգեշնչելով հազարավոր մարդկանց:

Էվիտա Դելմունդո

Մալայզիայից 20-ամյա այս աղջիկը մաշկային խնդիր ունի, բայց նա գտել է իր մեջ ուժ՝ ընդունելու իրեն այնպիսին, ինչպիսին կա: Նա նույնսիկ մասնակցել է «Միսս Տիեզերք Մալայզիա» մրցույթին:

Այսօր նա 80 հազարից ավելի բաժանորդ ունի Instagram-ում, որտեղ էլ կիսվում է իր նորաձեւ լուքերով եւ գաղափարներով:

Աղբյուրը՝ Grazia.ru



© NEWS.am STYLE