Լիի բլոգ. Սուրբ Սարգսի եկեղեցին շփոթել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հետ եւ նշել «հայկական սուրբ Վալենտինի» օրը

19:07   28 հունվարի, 2018

Հիշեցնեմ՝ ես Լիանան եմ, եւ սա իմ բլոգն է: Շարունակում եմ թափառել Երեւանի փողոցներով՝ գլխիս նոր արկածներ բերելու որոնումներով եւ ոչ միայն :)

Երեկ Երեւանում նշում էին Սուրբ Սարգսի օրը՝ Սուրբ Վալենտինի նման ինչ-որ բան, սակայն այս դեպքում լենգենդներն ավելի շատ են)))

Ես պետք է Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում տոնական արարողության հասնեի, սակայն հայտնվեցի սխալ վայրում, ոչ ճիշտ ժամին: Խառնեցի եկեղեցիները՝ գրողի տարած «Գուգլի» կամ գուգլացված ուղեղի պատճառով: Հարկավոր է քաղաքում ոտքով ավելի շատ զբոսնել եւ համակարգչի առջեւ ավելի քիչ նստել: Շփոթեցի, ուշացա, վազեցի երթի հետեւից, հասա եւ համերգը տեսա (ի դեպ, Սեւակն էր երգում, ես պարում էի):

Սակայն արտիստներից ուրիշ ոչ մեկին չճանաչեցի ))) Ոչ թե նրանք էին անհայտ, այլ ես տեղյակ չէի: Սակայն խոստանում եմ՝ շուտով տեղյակ կլինեմ: Երիտասարդները լիաթոք հանգստանում էին, ամբողջ 150 տոկոսով)))

Հ. Գ.  Իսկ ի՞նչ է նշանակում, եթե աղի բլիթ ես կերել ու երազում բեթմենին տեսել։

Գաղափարի հեղինակներ՝ Լիանա Խուդոյան, Պարույր Սինյավսկի



© NEWS.am STYLE