ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   29 հունվարի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր նույնիսկ ամենաանմեղ սեթեւեթանքը կարող է Խոյերի համար ավելի մեծ երեւույթի վերածվել: Իրենց համար միանգամայն անսպասելի կերպով նրանք կկորցնեն իրավիճակի վերահսկումը եւ դրանք նոր մակարդակի կհասցնեն: 

ՑԼԵՐ

Այսօր այն օրն է, երբ Ցլերը եւ նրանց սիրելիներն ընդունակ կլինեն փոքր ռոմանտիկ խելահեղությունների: Թող որ ձեր սերը հեքիաթի նմանվի. եթե ոչ ամեն օր, ապա գոնե երբեմն, ինչպես, օրինակ, այսօր:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր նույնիսկ ամենաանսպասելի իրավիճակները կարող են զարգանալ այնպես, ինչպես այդ ձեռնտու է Երկվորյակներին: Արժե, որպեսզի նրանք օգտվեն այդ առիթից եւ զուր ժամանակ չկորցնեն:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Եթե Խեցգետինները ցանկանում են երջանիկ լինել, նրանք ստիպված կլինեն իրենց ընտրյալներին ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան՝ նրանց բոլոր դրական եւ բացասական կողմերով:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աստղերը զգուշացնում են Առյուծներին, որ նրանց անձնական կյանքում փոփոխությունների պահն է հասունացել: Նոր մարդիկ եւ իրադարձությունները արդեն հայտնվել են նրանց հորիզոնում եւ շատ շուտով կբարձրաձայնեն իրենց գոյության մասին: 

ԿՈՒՅՍԵՐ

Եթե այսօր Կույսերը ցանկանան խոստումնալից սիրային ծանոթություն հաստատել, նրանք չպետք է խոչընդոտեն ճակատագրին: Այլ խոսքերով, արժե, որպեսզի Կույսերը, իրենց սովորույթներին հակառակ, վերջապես վստահեն իրենց բնազդներին: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր արժե, որպեսզի Կշեռքները զրուցեն իրենց ընտրյալների հետ իրենց հուզող հարցերի շուրջ: Եթե նրանց միջեւ թյուրիմածություններ գոյություն ունեն, ապա այսօր հիանալի պահ է ամեն ինչ հանգիստ քննարկելու, հասկանալու եւ ներելու համար:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր իրենց հարաբերություններում Կարիճները ընդունակ են լուրջ եւ պատասխանատու քայլի: Հնարավոր է, որ նրանց հարաբերություններում գլոբալ փոփոխություն է հասունացել...

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Նույնիսկ եթե Աղեղնավորները ընտելացել են նրան, որ սիրո հարցում առաջին քայլը միշտ իրենց փոխարեն է կատարվում, այսօր նրանք ստիպված կլինեն հանդես գալ որպես նախաձեռնող կողմ: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր արժե, որպեսզի Այծեղջյուրները մտորեն այն հարցի շուրջ, թե ինչ են նրանք փնտրում սիրո մեջ, եւ որն է նրանց կյանքում տեղի ունեցող անհարթությունների պատճառը: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր Ջրհոսները բացառապես ինքնավստահ կլինեն, իսկ այդ նշանակում է, որ նրանք անկրկնելի կլինեն: Արժե, որպեսզի նրանք օգտվեն դրանից սրտեր կոտրելու եւ հակառակորդներին նախանձի առիթներ տալու համար:

ՁԿՆԵՐ

Իրենց մտքերը եւ զգացմունքները այսօր կարգի բերելով՝ Ձկների համար շատ ավելի դյուրին կլինի լուծել սեփական խնդիրները, եւ նույնիսկ ժամանակ կմնա ֆլիրտի եւ նոր ծանոթությունների համար:



© NEWS.am STYLE