ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   30 հունվարի, 2018

ԽՈՅԵՐ

Եթե այսօր Խոյերը ցանկանան նոր սիրախաղ սկսել, դա նրանց մոտ հիանալի կստացվի: Սակայն պետք չէ նման երեւույթներին չափազանց լրջորեն վերաբերվել:

ՑԼԵՐ

Այսօր Ցլերին եւ նրանց սիրելիներին հնարավորություն կընձեռվի ամրապնդելու իրենց ինտելեկտուալ կապը: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Աստղերը խոստանում են Երկվորյակներին ծանոթության համար բազում հնարավորություններ ամենուրեք, որտեղ շարժումը կյանք է: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր արժե, որպեսզի Խեցգետինները վերլուծեն սիրելիների հետ իրենց հարաբերությունները. արդյոք այնպես չի՞ ստացվել, որ Խեցգետինները ավելի շատ տալիս են, քան ստանում...

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Մի' վախեցեք երազել: Այսօր իրենց երազանքները պատկերացնելով՝ Առյուծները ժամանակի ընթացքում կկարողանան հասնել իրենց նպատակին:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր Կույսերը ստիպված կլինեն այս ու այն կողմ նետվել, որպեսզի ե'ւ հասցնեն կատարել իրենց աշխատանքը, ե'ւ ուշադրություն հատկացնել իրենց սիրելիներին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Եթե այսօր Կշեռքները ցանկանան սիրել եւ սիրված լինել, արժե, որպեսզի նրանք իրենց հզոր էներգիան շարժման վերածեն եւ ուղղվեն այնտեղ, որտեղ նրանք դեռ երբեք չեն եղել: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօրվա օրը Կարիճներին գլոբալ խորհելու եւ իրավիճակը հաշվարկելու ունակություն կպարգեւի: Այսօր Կարիճների համար անհնար ոչինչ չկա...

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր Աղեղնավորների առջեւ կարող է ընտրության հարցը կագնել: Հնարավոր է, որ նրանց կյանքում միանգամից երկու անձնավորություն գոյություն ունի, ովքեր իրենց հանդեպ անտարբեր չեն: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրներին անհրաժեշտ է իրենց անձնական կյանքում մի լուրջ հարց լուծել. առա՞ջ գնալ, թե՞ նահանջել...

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր աստղերը Ջրհոսներին առաջարկում են արկածախնդրության դիմել, եթե, իհարկե, դրա պահը հասունացել է իրենց անձնական կյանքում: Բավական է տեղում դոփել, առաջ շարժվելու ժամանակն է: 

ՁԿՆԵՐ

Այսօր անձնական կյանքում լավ կլինի, եթե Ձկները հսկայական շաբաթօրյակ կազմակերպեն՝ կյանքից իրենց ոչ հարկավոր հիշողությունները դուրս նետելով: 



© NEWS.am STYLE