ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   1 փետրվարի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Խոյերին մտորել այն հարցի շուրջ, թե ինչ կարելի է անել սեփական հարաբերությունները ամրապնդելու համար: 

ՑԼԵՐ

Այսօր Ցլերը պետք է պատրաստ լինեն նրան, որ ոչ բոլոր նրանց խոսքերը եւ գործողությունները կարող են միանշանակ ընկալվել: Սիրելիները կարող են այդ ամենը յուրովի ընկալել եւ նույնիսկ նեղանալ կամ զայրանալ ի պատասխան: 

 ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօրը Երկվորյակներին խոստանում է լավ հեռանկարներ եւ հետաքրքիր ռոմանտիկ ծանոթություն հասատատելու կամ ողջ կյանքի սիրուն հանդիպելու հնարավորություն:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետինները սիրելիների հետ շփման հարցում պետք է զգուշություն ցուցաբերեն: Ե'ւ նրանք, ե'ւ նրանց զուգընկերները այսօր հակված չեն դիվանագիտության եւ չափազանց անզուսպ են: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ցանկալի է, որպեսզի Առյուծները ծանր ու թեթեւ անեն իրենց այժմյա հարաբերությունները: Նրանց տատանումները միանգամայն հասկանալի են. նրանք մի կողմից հիանում են սիրելիների որոշ արժանիքներով, սակայն մյուս կողմից ընտրյալների բնավորության առանձնահատկություններից մի քանիսը սթափեցնում են Առյուծներին: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր արժե, որպեսզի Կույսերը մտորեն այն հարցի շուրջ, որը խոչընդոտում է նրանց առաջ շարժվել սիրելիների հետ հարաբերություններում: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը խոստանում են, որ Կշեռքները կլինեն գրավիչ եւ անկրկնելի եւ կարող են ազդել նրանց վրա, ովքեր աճելի են նրանց համար՝ ստիպելով իրադարձությունները զարգանալ իրենց ըստ իրենց սցենարի: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր Կարիճները ռոմանտիկ տեսակետից խոստումնալից օր կունենան: Աստղերը լավ են տրամադրված նրանց հանդեպ, եւ նրանց ճիգերը զուր չեն անցնի: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աղեղնավորները պետք է լսեն իրենց սիրելիներին եւ պատրաստ լինեն այսօրվա համար նախատեսված աշխատանքի մի մասը հետաձգելուն, փոխարենը՝ ժամանակ անցկացնել սիրելիի հետ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Եթե Այծեղջյուրները պատրաստվում են պայքարել հանուն սիրո, նրանք պետք է ավելի համարձակ լինեն, այլապես բաց կթողնեն իրենց հնարավորությունը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր աստղերը կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում նաեւ սիրո մեջ, Ջրհոսներին համարձակություն եւ ինքնավստահություն կհաղորդեն: 

ՁԿՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Ձկներին հանգստանալ՝ թույլ տալով, որպեսզի իրադարձությունները ընթանան իրենց հունով: 



© NEWS.am STYLE