ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   2 փետրվարի, 2018

ԽՈՅԵՐ

Կազմակերպեք հանգիստ եւ հարմարավետ երեկո՝ սիրելիի հետ: Առանձնահատուկ պատրաստություն պետք չէ տեսնել սիրելիի հետ լավ ժամանակ անցկացնելու համար:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին չի կարողանա կենտրոնանալ աշխատանքի վրա: Նրան կհետապնդեն ձեր մասին լավ եւ վատ մտքերը: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա անակնկալ մատուցել ձեզ, որից դուք շատ կուրախանաք: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ավելի հեշտ ապրելու համար, սովորեք ներել, անգամ եթե թվում է, թե ձեր սիրելին աններելի արարք է իրեն թույլ տվել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր անձնական կյանքում ուրախալի փոփոխություններ տեղի կունենան: Պատահականություն են դրանք, թե ոչ` աստղերը չեն կարող ասել, բայց փաստ է, որ դրանք տեղի են ունենալու: 

ԿՈՒՅՍԵՐ

Ցանկացած բարդ եւ դժվար իրավիճակ ունի նաեւ իր դրական կողմերը: Աստղերը խորհուրդ են տալիս ուշադիր քննել ձեր խնդիրներն ու սիրելիի հետ միասի փորձել պարզել դրանց դրական կողմերը: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելին այսօր վատ տրամադրություն կունենա, որի հետեւանքով կսկսի ամեն կերպ նյարդայնացնել նաեւ ձեզ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կհաղորդակցվի ձեր մտերիմների հետ, քանի որ նրանք բոլորը տարբեր լեզուներով են խոսում: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ապագայի հետ կապված մտորումներ կունենաք: Ձեզ խորհուրդ է տրվում ապրել ներկայով եւ վայելել կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր շրջապատի մարդիկ ձեզ կնյարդայնացնեն: Որպեսզի խուսափեք բախումներից եւ իզուր ոչ մեկին չնեղացնեք, առանձնացեք որեւէ մի անկյունում: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր սիրելին այսօր ձեզանից կախում կունենա: Աշխատեք անել ամեն ինչ, որպեսզի ձեր կողքին նա իրեն հանգիստ եւ թեթեւացած զգա:

ՁԿՆԵՐ

Այսօր խնդիրներ կունանաք ընտանիքում: Որոշ աղբյուրներից կիմանաք, որ ձեր ամուսինն իրականում ավելի շատ է վաստակում, քան ձեզ ասել է: 



© NEWS.am STYLE