Ջասթին Բիբերը փոխվել է Սելենա Գոմեսի հանդեպ. մանրամասներ նրանց սիրավեպից

14:42   29 հունվարի, 2018

Սելենա Գոմեսը և Ջասթին Բիբերը, ովքեր մի քանի տարի բաժան մնալուց հետո անցած տարի նորից սկսեցին հանդիպել, դեռ միասին են՝ ի հեճուկս պարբերաբար զույգի հնարավոր բաժանումից խոսող չարակամների: Եվ չնայած երգչուհու մայրը նույնպես դեմ է դստեր՝ նախկին ընկերոջ մոտ վերադառնալու որոշմանը (առանձնապես օրինակելի վարքով աչքի չընկնող Ջասթինը երբեք նրան դուր չի եկել), այդուհանդերձ 23-ամյա Սելենան և 25-ամյա Ջասթինը երջանիկ են: Գոնե արտաքուստ այդպես է երևում: Պատճառը թերևս այն է, որ Բիբերի վարքը փոխվել է:

«Այս անգամ ամեն ինչ ուրիշ է, և նրանց մոտ ամեն բան կարգին է: Ջասթինը Սելենայի կողքին իրեն ջենթլմենի նման է պահում, հոգ է տանում նրա մասին, ցույց տալիս, թե որքան թանկ է Սելենան իր համար: Նա սկսել է ավելի շատ արտահայտվել իր զգացմունքների մասին, ինչը վկայում է նրա հասունության մասին»,- լրագրողների հետ զրույցում պատմել է զույգի մտերիմ աղբյուրը:

Ջասթինի և Սելենայի ընդհանուր ընկերները ևս նշում են, որ երիտասարդի համար իրենց հարաբերությունները շատ թանկ են, և նա չի ցանկանում նորից բաժանվել: Այնպես որ` երգիչը դասեր է քաղել անցյալի սխալներից և այլևս նման բացթողումներ թույլ չի տալիս: Օրինակ՝ տևական ժամանակով չի կորում, ինչպես նախկինում և միշտ Սելենայի հետ կապի մեջ է՝ գրում է նրան, զանգահարում, երկար ժամանակ զրուցում նրա հետ:

Ջասթին Բիբերը և Սելենա Գոմեսը նախկինում մոտ երեք տարի մտերիմ էին, հանդիպում էին միմյանց հետ, ընկերություն անում, թեև այդ ընթացքում զույգը մի քանի անգամ փորձել է խզել հարաբերությունները: Իսկ 2014 թվականին նրանք վերջնականապես որոշեցն այլևս չշփվել: Երեք տարի անց՝ 2017 թվականի վերջին, երբ Սելենան նոր էր բաժանվել իր այն ժամանակվա ընկերոջից՝ The Weeknd-ից, սիրահարները վերականգնեցին նախկին հարաբերությունները:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE