Տիգրան Մանսուրյանը եւ Կոնստանտին Օրբելյանը «Գրեմմի» չստացան

05:34   29 հունվարի, 2018

Նյու Յորքում տեղի է ունեցել ԱՄՆ Արվեստների եւ ձայնագրման գիտության ազգային ակադեմիայի երաժշտական հեղինակավոր մրցանակաբաշխության՝ «Գրեմմիի» 60-րդ արարողությունը: Միջոցառումն անցկացվել է Նյու Յորքի «Մեդիսոն սքվեր գարդենում»:

«Սվիրիդով. Հեռացող Ռուսաստան» ալբոմի հետ «Լավագույն դասական մեներգի ալբոմ» անվանակարգում այլ հավակնորդների թվում ներկայացված էին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը եւ լուսահոգի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին: Այս անվանակարգում դափնեկիր դարձավ կանադացի օպերային երգչուհի Բարբարա Խաննիգանը:

Իսկ հայտնի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ներկայացված էր 2 անվանակարգերում՝ «Լավագույն երգչախմբային կատարում» (հաղթեց՝ Bryars: The Fifth Century) եւ «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» (հաղթեց՝ Viola Concerto - Robert Diaz, James Button, Jennifer Higdon, Giancarlo Guerrero, Nashville Symphony):

 



© NEWS.am STYLE