Հերթական սելֆին լոգարանում. Քիմ Քարդաշյանը ներկայացել է գայթակղիչ տեսքով

12:02   29 հունվարի, 2018

Քիմ Քարդաշյանը ներկայացել է գայթակղիչ տեսքով։ 37-ամյա հեռուստաաստղն իր Instagram-ում հրապարակել է սելֆի՝ լոգարանում։

«Հաջորդ սելֆին կլինի լոգարանից դուրս գալիս» ,- մակագրել է Քիմը լուսանկարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայուհին սադրիչ լուսանկար էր հրապարակել, որը կրկին արվել էր լոգարանում։

37-ամյա հայուհին չի մակագրել նկարը, իսկ մենք հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը անցած շաբաթ երրորդ անգամ ծնող են դարձել։ Փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել աստղերի դստերը, որին անվանել են Չիկագո։

UsWeekly-ի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանն ուզում է չորրորդ երեխան ունենալ այդ նույն փոխնակ մորից։ 37-ամյա հայուհին նույն կնոջը խնդրել է փոխնակ մայր դառնալ նաև իր չորրորդ երեխայի համար։

 



© NEWS.am STYLE