«Գրեմմի 2018»․ Հաղթողների ցուցակը

09:35   29 հունվարի, 2018

Նյու Յորքում կայացել է Ամերիկյան ձայնագրման ազգային ակադեմիայի հեղինակավոր «Գրեմմի» մրցանակաբաշխության 60-րդ արարողությունը։ Մինչ կարմիր գորգուղու աստղերի կերպարները դիտարկելը, ներկայացնում ենք հիմնական անվանակարգերում հաղթողներին։

«Տարվա ալբոմ» է ճանաչվել Բրունո Մարսի 24K Magic ալբոմը։

«Տարվա ձայնագրություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել դարձյալ Բրունո Մարսը՝ 24K Magic ալբոմի համար։ Այս ալբոմը եւս մեկ արձանիկ է ստացել լավագույն պրոդյուսերությամբ ալբոմի համար։ Երգիչը պարգեւատրվել է նաեւ Best R&B Album անվանակարգում։ «Տարվա երգը» անվանակարգում հաղթել է Բրունո Մարսի That’s What I Like երգը։ Բացի դրանից, երգչի երգը պարգեւատրվել է Best R&B Song եւ  Best R&B Performance անվանակարգերում։

Լավագույն փոփ կոմպոզիցիան է ճանաչվել Էդ Շիրանի Shape of You երգը։ Նա ստացել է «Գրեմմի» նաեւ  լավագույն սոլո փոփ ալբոմի համար (Divide)։

Բացի դրանից, լավագույն ռոք ալբոմ է  համարվել The War On Drugs խմբի A Deeper Understanding ալբոմը։

The Rolling Stones-ը ստացել է «Գրեմմի» Blue&Lonesome ալբոմի համար՝ Best Traditional Blues Album անվանակարգում։

Շաքիրան El Dorado ալբոմի համար ստացել է «Գրեմմի»՝ Best Latin Pop Album անվանակարգում։

Best Urban Contemporary Album անվանակարգում հաղթել է The Weeknd-ը՝ իր Starboy ալբոմի համար

Լավագույն ռոք երգ է ճանաչվել Foo Fighters–ի Run–ը։

Քենդրիք Լամարի Humble երգի տեսահոլովակը լավագույն տեսահոլովակ է ճանաչվել։ Այս երգը ստացել է մրցանակ նաեւ Best Rap Song եւ Best Rap Performance անվանակարգերում։ Իսկ Ռիհանայի հետ նրա Loyalty զուգերգը ստացել է մրցանակ՝ Best Rap/Sung Performance անվանակարգում։ Ի դեպ, նա է հաղթել նաեւ լավագույն ռեպ ալբոմ անվանակարգում՝ DAMN ռեպ ալբոմի համար։

Depeche Mode խումբը ստացել է «Գրեմմի» You Move (Latroit Remix) երգի լավագույն ռեմիքսի համար։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AFG, Getty, Invision, AP, REX, Shutterstock



© NEWS.am STYLE