Ջարդված քիթ ու երգեր մետրոյում․ ինչպես են Սթինգը, Շեգգին ու Ջեյմս Քորդենը «Գրեմմի 2018»-ի շրջանակում երգել գնացքում

11:03   29 հունվարի, 2018

Եւ այսպես, Նյու Յորքում կայացել է ԱՄՆ Ձայնագրման ազգային ակադեմիայի «Գրեմմի» հեղինակավոր մրցանակաբաշխության 60-րդ արարողությունը։ Արարողության հաղորդավարը Ջեյմս Քորդենն էր։ Նա  մի քանի սքեթչ է ձայնագրել, որոնցից մեկը նվիրված էր Դոնալդ Թրամփին։ Բայց սա դեռ ամենը չէ․․․

Ջեյմսը որոշել է Նյու Յորքում կրկնել իր լոսանջելեսյան հնարքը, երբ իջնում է մետրո ու հայտնի արտիստների հետ միասին այնտեղ համերգ տալիս։ Սակայն Նյու Յորքում այս նախաձեռնությունն այլ ընթացք է ստացել․․․

Այս անգամ Ջեյմսը մետրո է իջել Սթինգի ու Շեգգիի հետ միասին։

 



© NEWS.am STYLE