Jean-Paul Gaultier. Մայթից մինչեւ պոդիում

22:52   25 հոկտեմբերի, 2012

2013թ-ի գարնանը Kunsthal թանգարանը կներկայացնի «Jan-Paul Gaultier-ի նորաձեւության աշխարհ» անվանումով ցուցահանդեսը:

Նրանում կցուցադրվեն վերջին 40 տարիների ընթացքում ստեղծված ավելի քան 140 աշխատանքներ, որոնցում ներառված են ոչ միայն առանձին կուտյուրեների, այլ նաեւ մասայական արտադրության հագուստ:Այդ մասին հաղորդել է Talk Fashion Werld-ը:Ցուցահանդեսի զգեստների մեծ մասը ներկայացվելու է առաջին անգամ: Ցուցահանդեսին կցուցադրվեն նաեւ ֆիլմեր, հեռուստահաղորդումներ, տեսահոլովակներ,Gaultier-ի լավագույն մոդելների լուսանկարներ:Բացի այդ, ցուցահանդեսի այցելուներին անակնկալ է սպասվում:

Ցուցասրահում կտեղադրվեն 30 յուրատեսակ մանեկեններ` Օդիլ Գիլբերտի հագուստներով ու գլխարկներով, որը  Փարիզի Atelier 68-ի հիմնադիրն է: Մոդելելները մշակել են Դենիս Մարլեաուն եւ Ստեֆանի Ջասմինը՝ Կանադայից:Ավելացնենք, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Մոնրեալի գեղարվեստի թանգարանի ու նորաձեւության արքա Ժան Պոլ Գոտյեի նախաձեռնությամբ, ովարդեն 35 տարի համարվում է նորաձեւության աշխարհի դեմքերից մեկը:



© NEWS.am STYLE