Դմիտրի Մալիկովը՝ փոխնակ մորից ծնված որդու մասին

11:43   29 հունվարի, 2018

Հանգստյան օրերին հայտնի է դարձել, որ երգիչ Դմիտրի Մալիկովը երկրորդ անգամ է հայր դարձել։ 47-ամյա երգչի ու նրանից յոթ տարով մեծ կնոջ որդին լույս աշխարհ է եկել Սանկտ Պետերբուրգի էլիտար կլինիկաներից մեկում։ Երեխան ծնվել է հունվարի 24-ին, նրան լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ Մալիկովն ու նրա կինն արդեն 25 տարի միասին են։  Ամուսիններն ունեն 17-ամյա դուստր՝ Ստեֆանիան։ «Дни»-ն գրում է, որ երկրորդ անգամ հայր դառնալու համար երաժիշտը ստիպված է եղել կլորիկ գումար վճարել։

Մի քանի օր Մալիկովն առհասարակ չէր մեկնաբանում այդ տեղեկությունը, որը հասցրել էր լայն արձագանք ստանալ։ Ու միայն հունվարի 29-ի լույս գիշերն է երաժիշտը խախտել լռությունը։ Երկուշաբթի Դմիտրին 48 տարեկան է դառնում։ Նա իր երկրպագուներին ուղղված տեսաուղերձ է ձայնագրել՝ խոստանալով այսուհետ էլ զարմացնել իր ստեղծագործություններով։ Իսկ տեսահոլովակին կից Դմիտրին գրել է, որ տոնում է իր ընտանիքում տեղի ունեցած համալրումը։

Публикация от Дмитрий Маликов (@dmitriy_malikov)

Երգչի երկրպագուները նրա որդուն առողջություն ու երջանկություն են մաղթել։ Նաև  բազմաթիվ ջերմ մաղթանքներ գրել Դմիտրիին։

«Երբ ես տեսագրում էի այս տեսանյութը,  դեռ տեղի չէր ունեցել անցած տարվա իմ կյանքի կարևորագույն իրադարձությունը՝ որդուս ծնունդը։ Իսկ հիմա, երբ դա տեղի է ունեցել, ես շատ երջանիկ եմ։ Նույնն էլ Ձեզ եմ մաղթում։ Շնորհակալություն շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար։ Դրանք շատ ոգեշնչում են ինձ»,- հայտնել է Մալիկովը։



© NEWS.am STYLE