Ջեյ Զիի ու Բեյոնսեի հետ հանդիպումից ցնցված կնոջ լուսանկարը համացանցի հիթ է դարձել

13:09   29 հունվարի, 2018

Ժողովո՛ւրդ, ժամանակ առ ժամանակ թերթեք Բեյոնսեի  Instagram -ը. այնտեղ շատ հետաքրքիր բաներ կան։

Նյու Յորքում կայացել է «Գրեմմի» հեղինակավոր մրցանակաբաշխության 60-րդ արարողությունը, որին ներկա էին բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Բեյոնսեն ու նրա ամուսինը՝ Ջեյ Զին, և նրանց դուստրը՝ Բլյու Ավին։ Ջեյ Զիի թեկնածությունն առաջադրվել էր ութ անվանակարգերում, բայց նա ոչ մեկում չի հաղթել։ Բայց խոսքը ոչ թե այդ մասին է, այլ Բեյոնսեի հրապարակած ֆոտոշարքի, որտեղ նա իր ամուսնու հետ է։

Այդ լուսանկարներից մեկը, որտեղ զույգը պատկերված է հյուրանոցի նախասրահում, համացանցի հիթն է դարձել։

Լուսանկարում Ջեյ Զին ու Բեյոնսեն հյուրանոցում անցնում են մի կնոջ կողքով, որը զարմանքից բերանը բաց նայում է զույգին ))) Եւ իրոք, ամեն օր քո ճանապարհին նման աստղերի չես հանդիպի )))

 



© NEWS.am STYLE