Գերքաշ ունեցող աղջիկը հայտնի բլոգեր է դարձել՝ ոգեշնչելով հազարավոր կանանց

19:32   29 հունվարի, 2018

Ո՞վ ասաց, որ նորաձեւության բլոգեր կարող են դառնալ միայն նիհարակազմ աղջիկները...

Գերքաշ ունեցող Լիզան Instagram-ում գրեթե 100 հազար հետեւորդ ունի։

Նա ընդունել է իրեն այնպիսին, ինչպիսին կա, եւ փորձում է իր օրինակով ոգեշնչել այն կանանց, որոնք բարդույթավորվում են ավելորդ քաշ ունենալու պատճառով.

«Իմ ամբողջ կյանքում ես plus size եմ եղել եւ տարիներ շարունակ պայքարել եմ՝ կարծելով, թե բոլոր հարցերը կլուծվեն, երբ ես նիհարեմ։ Բայց հիմա ես ընդունել եմ իմ քաշը եւ գիտեմ, որ ես գեղեցիկ եմ ինչպես ներքուստ, այնպես էլ՝ արտաքուստ»,- գրել է Լիզան իր բլոգում։

Իր խոսքով՝ նա ցանկանում է ոգեշնչել կանանց.

«Ես ուզում եմ ցույց տալ նրանց, որ նրանք կարող են ոճային հագուստ ունենալ՝ առանց ձեւափոխելու դրանք»։

Դե, ինչ, դուք դեռ բարդույթավորվու՞մ եք ձեր քաշի պատճառով...



© NEWS.am STYLE